Առաջիկա օրերին մենք կձևավորենք ՀՀ-ում ժողովրդական, թավշյա հեղափոխության կոմիտե. Փաշինյան
«Առաջիկա օրերին մենք կձևավորենք ՀՀ-ում ժողովրդական, թավշյա հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի այս շարժումը: Մենք ավելի կազմակերպված ձևով կիրականացնենք պետական գերատեսչությունների շրջափակումները: Շատերը հարց են տալիս, թե որն է լինելու իշխանափոխության մեթոդաբանությունը, այսօր ասում եմ՝ շատ պարզ ձևով, քանի որ ՀՀ գերատեսչությունները պետք է կատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ժողովրդի կողմից ձևավորված հեղափոխական կոմիտե, այդ թվում՝ նաև ոստիկանությունը»,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա խոստացավ՝ շարժումը կհասնի հաղթական ավարտի:
Փաշինյանը շեշտեց, թե վաղն առավոտվանից մարզերում և գյուղերում սկսում է պետական գերատեսչությունների շրջափակումը:
Դրանից հետո երթ մեկնարկեց մայրաքաղաքի փողոցներով: Նրա խոսքով՝ իրենք երթն իրականացնում են ժամը 21:00-ի շրջակայքում, քանի որ տեղեկություններ կան, թե ՀՀԿ-ականները Երևանից հեռու տեղում նշում են Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը:
Վերջինս հայտարարեց, որ այս գիշեր հրապարակներում չեն մնա, որովհետև ցանկացած հրապարակ առավոտյան կգան ու կդարձնեն իրենցը: