17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքական պրոցեսները գնում են ճշգրիտ. Փաշինյան

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, հեղափոխական կոմիտեն կազմված է լինելու այն անձանցից, ովքեր կազմակերպել ու մասնակցում են Երևանում ցույցերին: «Հեղափոխությունն սկսված է, և այն ունի համազգային ազդեցություն»,-ասաց նա ու գավելեց, որ կարծում է, որ երեկվա հանարահավաքի մասշտաբի հավաք երբեք չի եղել երրորդ հանրապետության պատմության մեջ:

Հիշեցնենք, որ այս պահին էլ Փաշինյանն իր աջակիցների հետ փակել են Բաղրամյան ու Մաշտոցի պողոտաների հարակից հատվածը: 

Նա ևս մեկ անգամ հայտարարեց՝ իրենց գործողությունները շարունակական են: 

Ինչ վերաբերում է լուրերին, թե ՀՀԿ-ականները հավաքվել են միասյն Բանվորի արձանի մոտ ու եկել խորհրդարան երեկ, Փաշինյանն ասաց. «Շատ հաճելի տեղեկատվություն է, ինչքան դժվարություններ իրենք են ստեղծել մեր քաղաքացիների համար, հիմա նույն դժվարություններն ստեղծվել են իրենց համար:

Քաղաքական պրոցեսները գնում են ճշգրիտ»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ