05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գառնիի տաճարի տարածքում հյուրանոց են ցանկանում կառուցել

Զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը և Գուսան Հայկազունը չեն ողջունում Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելը: Այս մասին նրանք նշեցին այսօր լրագրողների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով դրա վերաբերյալ լուրերին: Վահե Լորենցն ասաց, որ հերթական անգամ մեր մշակութային արժեքները ոտնահարում են և ամեն ինչ բիզնեսի վերածում: Նա նշեց, որ եթե Գառնու տաճարը դիտարկում են որպես բիզնես, ապա այդ դեպքում […]

«Պիտի գնանք» երգի հերն անիծել են, բառերը փոխել են․ գուսան Հայկազունն ահազանգում է /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում գուսան Հայկազունն ասաց՝  իր երգերը շատ երգիչներ աղավաղում են ու այլանդակում․ իսկ ո՞ւր մնաց հեղինակային իրավունքը։ Բանախոսը նշեց՝ անգամ   ցանկացել է դատի տալ իր երգերն աղավաղողներին։ «Երգերս  այլանդակում են, ու դա անում են նաև ամենահայտնի երգիչները։  Հ1-ով ու էլ որտեղով ասես, նաև «Երգ երգոց» ծրագրով, որը ողջ աշխարհն է նայում: […]

Կարեն Կարապետյանի հետ տնտեսական հույս են կապում, Սերժ Սարգսյանի հետ՝ արտաքին

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց կատարած հարցումների արդյունքերը: Ըստ դրանց՝  45%-ը ներքին տնտեսական հարցերում հույսը կապում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, իսկ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ 35%-ը:  Արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում է 60%-ը, իսկ Կարեն Կարապետյանի հետ՝ 10%-ը: «Սերժ Սարգսյանն այսպիսով ունենում է 95% «հզորություն», իսկ Կարեն Կարապետյանը՝ […]

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի առաջին հյուրը Հովհաննես Թումանյանի ծոռ՝ ակադեմիկոս, բժիշկ Արեգ Թոթոլյան է

Արդեն 2 օր է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ն պաշտոնապես գործում է ԵՊԲՀ-ի կազմում: Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոնի առաջին հյուրը Ռուսաստանի ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանն է՝ Հովհաննես Թումանյանի ծոռը: Ապրիլի 16-ին ժամը 10:00-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում տեղի կուենա երկօրյա գիտագործնական համաժողով նվիրված իմունաախտորոշման և իմունոթերապիայի արդի խնդիրներին: Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան 14 ականավոր պրոֆեսոր Ռուսաստանի […]

«Սա քաղաքական լուրջ բացթողում է» /տեսանյութ/

«Ինչպե՞ս պիտի ապրի Հայաստանի քաղաքացին, որ ունի այսպիսի ղեկավար, որի խոսքերին չի կարելի հավատալ․  սա հարցի բարոյական կողմն է։  Ինչ վերաբերում է իրավական կողմին, ապա Սահմանադրությունն ընդունվեց բազմաթիվ խախտումներով», –  այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում ասաց  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Ըստ նրա՝  նորընտիր նախագահը և վարչապետի թեկնածում հանրության  կողմից վստահված չեն։ «Սա  քաղաքական լուրջ բացթողում […]

Քննիչը քրեական գործով ապացույցներ է կեղծել. նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել: Այսպես, Ռ. Կարապետյանը 27.10.2017թ.-ին վարույթ է ընդունել Երևանում գործող Մոսքոու դիսկո […]

Թուրքիայի վարչապետը ռուս-ամերիկյան կոնֆլիկտը «փողոցային հաշիվներ» է անվանել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Եվրասիական տնտեսական 21-րդ գագաթնաժողովին զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, որոնց հարաբերությունները լարվել էին Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցի շուրջ: Միջանկյալ նշենք, որ երեկ էլ ԱՄՆ-ի նախագահ Դոլանդ Թրամփը «Twitter»-ի իր էջում սպառնացել էր Ռուսաստանին՝ հայտարարելով հրթիռային հարված հասցնելու մասին:  Յըլդըրըմը, ռուս-ամերիկյան փոխադարձ մեղադրանքները որակելով որպես «փողոցային հաշիվների պարզում», նշել է. […]

«Մենք հետ գնացինք դեպի ֆեոդալիզմ»

«Բարգավաճ արևմուտքից մենք ընտրեցինք հետամնաց Եվրասիական տնտեսական միությունը, իսկ այդ կառույցի կազմում գտնվող երկրներում ժողովրդավարության մակարդակը պարզ է, նրանք իշխանությունը չեն հանձնում:  Հայաստանի նոր սահմանադրությունը ճիշտ նույնն է,  ինչ Ռուսաստանի ավտոնոմ մարզերի սահմանադրությունը», –   այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում այսպիսի տեսակետ հանտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր  Ազատ Արշակյանը։ Ըստ բանախոսի ՝    մենք ինքներս մեր սահմանադրությունը […]

Ազատության հրապարակում թեժ է լինելու.Վոլոդյա Ավետիսյան

«Շարունակելու ենք պայքարել և թույլ չենք տալու Սերժ Սարգսյանին և իր ռեժիմին վերարտադրվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազատության հրապարակում նստացույց իրականացնող ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: ««Հանուն Հայաստան պետության» ճակատը այս պահի դրությամբ շարունակում է միավորման կոչեր հնչեցնել, մենք համագործակցում ենք  նաև «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունների հետ: Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել են ծրագրեր, որոնք […]

2018-ի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան

2018-ի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է 3-րդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան: Ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գևորգյանի, հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 8 միլիարդ 859 միլիոն դրամի մուտքեր. «Ցուցանիշը 8633-ով գերազանցել է 2017-ի նույն ժամանակահատվածի արդյունքը: Մասնավորապես, նախորդ տարի հունվար-մարտ ամիսներին ներկրված 5135 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի