13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջին զանգվածային շարժումն է, որի անունը չի կապվում օտարերկյա որեւէ ուժի հետ․ Փաշինյանի ելույթը՝ հրապարակում

«Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է տեղի ունենում մեր հայտարարած թավշյա ժողովրդական հեղափոխության հետ, եւ կոնկրետ ինչպես ենք պատկերացնում այդ գործընթացի տրանսֆորմացիան՝ իշխանափոխությամբ: Նախ այն մասին, թե ինչ է տեղի ունենում թավշա հեղափոխության հետ, մեր հայտարարած հեղափոխությունը ալիքաձեւ տարածվում է ողջ ՀՀ-ում եւ Սփյուռքում: Ինչպես է դա արտահայտվում, մեզ իրենց աջակցության խոսքերն են ասում հայտնի մտավորականներ, ինչպիսիք են հայտն երգչուհի Լիլիթ Պապոյանը, սիրված դերասան Հայկ Մարությանը: Այսօր ձեզ ողջունեց սիրված դերասան Հովհաննես Ազոյանը: Այս գործըթացը ամեն օր  նոր չափեր եւ ծավալներ պետք է ստանա եւ Սերժ Սարգսյանը պետք է միայնակ զգա իրեն սեփականաշնորհված իր առանձնատանը: Այսօր Մարսելում տեղի է  ունեցել թերեւս ամենասինվոլիկ ակցիան»:

Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:  Նա նշեց, որ Մարսելու մեր համաքաղաքացիները մտել են դեսպանատուն, այնտեղից դուրս  բերել Սերժ Սարգսյանի լուսանկարը եւ հրապարակ այրել: Փաշինյանը տեղեկացրեց, որ Գյումրիում էլ Լեւոն Բարսեղյանի որդին է մտել ուսումնական հասատություններից մեկը եւ այնտեղից դուրս բերել Ս. Սարգսյանի լուսանկարը: Բացի այդ նրա խոսքով՝ Գյումրիում, Վանաձորում եւ այլ մարզերում ու քաղաքներում տեղի են ունեցել բազմամարդ հանրահավաքներ ու խաղաղ բողոքի գործողություններ: «Մարդիկ շարունակում են մեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերել, եւ սա վերջին քսան տարում տեղի ունեցող առաջին զանգվածային շարժումն է, որի անունը չի կապվում օտարերկյա որեւէ ուժի  հետ, եւ սա մեր հպարտությունն է»,- հայտարարեց Փաշինյանը, իսկ քաղաքացիները վանկարկեցին Հայաստան: Նրա խոսքով՝ իրենց պայքարը հանուն Հայաստանի եւ նրա պետական շահի է, ինչպես նաեւ ԼՂՀ-ի եւ նրա շահի:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի, Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր իրենց ֆինանսական աջակցություն են ցուցաբերում այս շարժմանը: Նա ասաց, որ երեկ ու այսօր տասնյակ նամակներ է ստացել նրանցից, ովքեր տարիներ առաջ արտագաղթել են Հայաստանից: Նրանք հայտնել են, որ տոմս են առնում, որ հետ գան, այս համազգային հաղթանակին միանալու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ