Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները. – «Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», – «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», – «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»։





































