14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ապահովագրում են իրենց

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն անընդունելի է համարում Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը
Այս մասին վերջինս նշեց  Henaran.am-ի հետ զրույցում։
Ըստ նրա՝ Կառավարության նիստը մասնագիտական քննարկում չէ, որ դռնփակ անցկացվի։

«Կառավարության նիստերի ընթացքում  քննարկվում են այսպես ասած՝ արդեն   կայացած պրոյեկտներ, իսկ հանրությունն այս մասին պիտի տեղյակ լինի։ Ինչպես տեսնում ենք,  հանրությունն այդ հնարավորությունից էլ են զրկում։ Մեր նախարարները խուսափում են լրագրողներից․ վերջիններիս պատճառով նրանք հաճախակի են անհարմար իրադրության մեջ ընկնում», –  ասաց քաղաքագետը։

Նա նշեց՝  հենց այդ է պատճառը, որ կառավարությունում փորձում են ապահովագրել լրագրողների  «անհարմար» հարցերից՝ դրանով իսկ լրիվ զրկվելով հանրության վստահության փոքրիկ չափաբաժնից։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ