25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քրիստոս ցույցեր չարեց

Բարեկամնե’ր, Խաչի ճամփան, որ Քրիստոս բացեց քրիստոնյաներիս համար, բարի և արդար մշակույթի քարոզությամբ է, անձ դնելով վկայության և ոչ թե մարմնային ցույցերով:
Չէ որ մենք Աստծո առաջ մեղավորներ ենք, ապա ինչպես ենք արդարություն պահանջում… առանց Քրիստոսի, երբ Քրիստոսով է արդարանում ամենայն մեղավոր:
 
Քրիստոս ցույցեր չարեց և ոչ էլ առաքյալները: Այլ, հավիտենական Ճշմարտությունը վկայելու համար` հալածվեցին, չարչարվեցին և նահատակվեցին իշխանությունների ձեռքով:
 
-ՏԻՐՈՋ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԵՆՔ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՀԵՇՏ ՈՒ ԼԱՅՆ “ԱԶԱՏՈՒՄՆԵՐՈՎ” ՉՀՐԱՊՈՒՐՎԵՆՔ, ԱՅԼ ԱՂՈԹԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՂ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ՊԱԿԱՍԵՆ:
ԱՅԴՊԵՍ ՊԱՏՎԻՐԵՑԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱԼԱԾՎԱԾ ՈՒ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ, ՈՐ ՄԵԾ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ:
ԱՍՏԾՈ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՆԵՆՔ, ՈՐ “ՆԵՂ ԴՌՆՈՎ Է” ԵՒ ՈՉ ԹԵ ԹԵԹԵՒ ՈՒ ՀԵՇՏ, ՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՀՊԱՐՏԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ, ՀՐԱՊՈՒՐՎԱԾ ՎԻՃԱԿ, ՈՐ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ:
 
ԱՅՆ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ ՆԵՌԻ ԳԱԼՈՒՍՏՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ: ԵՐԲ ԱՅՍ ԽՆԴԻՐԸ ՀԱՇՎԻ ՉԵՆՔ ԱՌՆՈՒՄ, ՈՐՍ ԵՆՔ ԴԱՌՆՈՒՄ ԴՅՈՒՐԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ:
 
ՏԵՐԸ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԵԶ` ԻՐ ԿԱՄՔԻ ՀԱՄԵՄԱՏ; “ՆԵՂ ԴՌՆՈՎ” ԽԱՉԱԿՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ` ԴԵՊԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ:
ԱՍՏՎԱԾ ԱՐԺԱՆԱՑՆԻ, ՈՐ ԽՈՆԱՐՀՎԵՆՔ ԿԵՆԴԱՆԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԻՆ, ՈՐՊԵՍ ԿՅԱՆՔԻ ՀԱՑԻ:
 
Մաքսիմ Ոսկանյան
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ