10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Բերանն ուտելիքի համար է․ Ուգանդայի նախագահն արգելում է օրալ սեքսը

Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին հայտարարաել է, որ պատրաստվում է պաշտոնապես արգելել օրալ սեքսը, քանի որ «բերանը նախատեսված է ուտելիքի, այլ ոչ սեքսի համար»։

Նա հայտարարել է, որ կան մարդիկ, ովքեր քաջալերում են դա, ինչն անընդունելի է։

«Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից, որ հրապարակայնորեն մարդկանց զգուշացնեմ սխալ մեթոդների մասին, որոնք քաջալերում ու խրախուսում են աութսայդերներից մի քանիսը։ Դրանցից մեկն այն է, ինչը նրանք օրալ սեքս են անվանում: Բերանը նախատեսված է ուտելիքի, այլ ոչ սեքսի համար»,- հայտարարել է նախագահը։

Հիշեցնենք, որ Մուսեւենին 2014 թվականին նույնասեռականության դեմ պայքարի մասին հրաման է ստորագրել: Ուգանդայում նույնասեռական սեքսով զբաղվողին ցմահ ազատազրկում է սպառնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ