05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ցուցարարներն այրել են Թրամփի, Մակրոնի եւ Մեյի լուսանկարները /ֆոտո/

Սիմֆերոպոլի կենտրոնում մի խումբ ակտիվիստներ այրել են ԱՄՆ նախագահ Դոնակդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի լուսանկարները։ Նրանք նշել են, որ այս քաղաքական գործիչներն իրենց արարքների համար պետք է հայտնվեն դժոխքում։  

Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն

Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա՛ սիրեց մեզ։ Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։21 Եվ նրանից ունենք այս պատվիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը։ (Հովհ. 4 […]

Ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից ԵՊՀ-ի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ

2018թ. ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և Կենտրոնականի բաժնում ստացված ահազանգերի համաձայն՝ մուտքի դուռը վնասելով Երևանի պետական համալսարան են ներխուժել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն.Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցներ և դռները վնասելով փորձել են մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ: Այդ ընթացքում հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: […]

Մենք ցույց ենք տվել, որ կատակ չենք անում. Փաշինյան

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  անդամ ու «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր հրապարակում ի վերջո ձևավորվել է մի նոր, և թարմ քաղաքական գաղափար, որը պետք է նշանավորի քաղաքական փոփոխությունը Հայաստանում:  «Մենք համերաշխության ձեռք մեկնեցինք Հայաստանի քաղաքական դաշտին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ նրանց կոչ անելով ոչ թե միանալ այս հրապարակում կանգնած քաղաքական […]

Եվրոպայի առաջնություն․ Էլինա Դանիելյանը՝ առաջատարների շարքում

Սլովակիայում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնույան 6-րդ տուրը:  Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը տոնեց մրցաշարում 4-րդ հաղթանակը և միացավ առաջնության առաջատարների խմբին: Մեր երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, մրցում էին միմյանց դեմ: Հետաքրքիր ընթացք ունեցած պարտիայում ուժեղ գտնվեց Մկրտչյանը: Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ կրեցին:

«Ռեժիմը խուճապի մեջ չէ, բայց առնվազն մտորելու տեղեր ունի»

Իշխանությունն ու ոստիկանությունը… Նախորդ շարժումներից դասեր քաղվել են, ու հիմնական դասն այն է, որ ցանկացած ուժ ծնում է հակաուժ։ Դա է պատճառը, որ համազգեստավոր ոստիկանների քանակը չնչին է շրջակայքում, չնայած բակային հատվածներում ու հատկապես Դեմիրճյան փողոցի կողմերում այլ է վիճակը։ Դա է պատճառը, որ անգամ դիմադրության նշույլ չեղավ քաղաքի կարևորագույն հանգույցներից մեկի ամբողջական բլոկադայի դեմ անգամ […]

Մի՛ գնացեք գործի, եկեք այստեղ. Դավիթ Սանասարյան

Քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ շատ կարևոր է յուրաքանչյուրի այստեղ լինիելը գիշեր, թե ցերեկ: «Կա մի շատ հստակ աշխատող, փորձված քաղաքացիական, քաղաքական գործիք՝ գործադուլ, արեք գործադուլ, միացեք հրապարակին: Այս մասին ամենաշատը լսել եմ մեր տաքսիստներից, եկեք ողջունենք իրենց, կոչ անենք, որ մեր մյուս բոլոր ծառայությունների հայրենակիցները դուրս գան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի