29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Դավիթ Լոքյանը պատրաստ է շարունակել պաշտոնավարել

ՀՀ Տարածքային կառավարման զարգացման եւ զարգացման նախարարի պաշտոնակար Դավիթ Լոքյանն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղեկություններ չունի իր հետագա պաշտոնավարման հետ կապված: Ըստ Լոքյանի այդ մասին որեւէ քննարկում չի եղել:  Հարցին, թե եղել է խոսակցություն, նա ասաց. «Ոչ, նման բան չի եղել»: Հարցին՝ պատրաստ է շարունակել պաշտոնավարել, նախարարն արձագանքեց՝ այո:

Իմ ելույթը չի հակասում բոլոր մնացած ելույթներին. Կարեն Կարապետյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վերջապես թնջուկը, որ կար ապագա վարչապետի իշխանական թեկնածուի հետ, ավարտվեց: «Մարդիկ ձեզ հետ հույսեր էին կապել, «Հանրապետական» կուսակցությունը ձեզ որպես տեխնոլոգիա կիրառեցին ընտրությունների ժամանակ, և մարդիկ դրան տրվեցին, և կա մեծ հիասթափություն՝ ձեզ հետ կապված»,-ասաց նա՝ դիմելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Վերջինս արձագանքեց, […]

Առաջին եռամսյակում նախարարությունը ստացել է 10000-ից ավելի դիմում և գրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-մարտ ամիսներին մուտքագրվել է 10577 դիմում և գրություն, որոնցից 366-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 345-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:    Նախարարությունը նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 47 հարցում:    ՀՀ ազգային […]

Քննարկում՝ սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերի նվազեցման վերաբերյալ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը քննարկել են Հայաստանում սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերի նվազեցման գործընթացում երկու նախարարությունների համագործակցությունն ակտիվացնելու և համատեղ ծրագրեր մշակելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի իրականացման ուղիներին առնչվող հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ոլորտում գործող ընկերությունների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ, մշակել […]

Մեկ շաբաթվա ընթացքում բուսական աշխարհին հասցվել է 14.277.900 ՀՀ դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 35 իրավախախտում, 11-ի (2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում […]

Իմիտացիաներ են անում իրար հետևից. Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԿԸՀ-ի տարեկան հաշվետվության ժամանակ նշեց, որ դեռ ավելի վաղ են ասել, որ ռեյտինգային համակարգը քողարկված, ավելի վատ մեծամասնական ընտրակարգ է, և հետևանքը եղավ այն, ինչ եղավ: «Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի այս հաղորդմանը, ապա Պետաիրավական հանձնաժողովի նիստում արձանագրել ենք, որ այս հաղորդումը չի արտացոլում այն պրոբլեմները, որ եղել են ընտրությունների […]

Այսօր երեկոյան տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը

Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանում «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկին «Միկա») մարզադահլիճում տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը՝ բաղկացած 3 մասից: Առաջին հանդիպման ընթացքում (ժամը 17.00-ին) կմրցեն «Հայտնիներ» և «Անհայտներ» թիմերը: «Հայտնիների» կազմում հանդես կգան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի […]

Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ  Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ  նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: […]

Մենք վկա ենք բավականին սուր իրավիճակի.քաղաքագետ/տեսանյութ/

«Մենք վկա ենք բավականին սուր իրավիճակի, որը ծավալվել է Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև: Դա  անվանում ենք, այսպես ասած,  սառը պատերազմ, չնայած այդպես անվանելը այդքան էլ ճիշտ չէ»,-այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արևմուտք–Ռուսաստան փոխհարաբերություններին և տարածաշժրջանային անվտանգությանը, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Իսկանդարյանը ընդգծում է, որ այս պահին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ քայլեր չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի