05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Աստված խոստանում է

Քրիստոսի մեջ են պահված իմաստության և գիտության բոլոր գանձերը: Կողոսացիներին 2:3 Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհաննես 3:16 Որովհետև շնորհով եք դուք փրկված հավատի միջոցով, և ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է: Եփեսացիներին 2:8 Ովքեր ընդունեցին Իրեն, նրանց Նա Աստծո […]

Եթե դա իր տեսակետն է, իր տեսակետն է, ես էլ ունեմ իմ տեսակետը. Հովհաննիսյանը՝ Զարուհի Փոստանջյանին

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանում մեկնաբանել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, որով վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանին «հաճախորդ» էր անվանել։  «Ես էլ ունեմ իմ տեսակետը, բայց չեմ ասի: Շնորհակալություն եմ ասում և բարին եմ մաղթում: Զարուհին շատ ակտիվ գործիչ է, ով անցել է «Ժառանգության» դպրոցը, մեծ ավանդ ունի քաղաքացիական իրավունքների պաշտպանության գործում: […]

Ցուցարարները երթ են անում Երևանում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ 14:00-ին հանրահավաքը մի փոքր հետաձգվում է, քանի որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել:  «Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, քննարկենք ու սկսենք: Պլաններում որոշակի փոփոխություններ կան»,-ասաց նա:  Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր […]

Ռուբլու գինն ավելի է նվազել

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների  փոխարժեքները ապրիլի 14-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջինը 481 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ միջինը 484.44  փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է միջինը 590.22դրամ փոխարժեքով, իսկ վաճառվում՝ միջինը 599.66 դրամով։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 7.61 փոխարժեքով, վաճառվում` միջինը 7.95 դրամով։

Հայաստանում ԱՄՆ-ի ընկալումը ռոմանտիկ է եւ ջերմ. դեսպան

Հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում հատուկ ջերմությամբ, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Վաշինգտոնում «Դիվանագետ» հանդեսի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:  «ԱՄՆ-ի ընկալումը Հայաստանում եզակի է եւ ռոմանտիկ՝ հաշվի առնելով հազարավոր ամերիկացի միսիոներներին, ովքեր, կարելի է ասել, փրկեցին հայ ազգը Ցեղասպանությունից հետո: 150,000 հայ որբեր փրկվել էին Սիրիայի անշունչ քարանձավից», – նշել […]

Ձերբակալվել է զինված ուժերի փոխգնդապետ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Քրեական գործի նախնական տվյալներով՝ փոխգնդապետը կասկածվում է այն բանում, որ ծառայության ուսումնական փուլում գտնվող ժամկետային զինծառայողներից, ինչպես […]

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը արձակել է ավելի քան 3300 կրակոց. Արցախի ՊՆ

Ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3300 կրակոց: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը […]

ՀՀԿ խորհուրդը որոշել է.ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն […]

Պատշգամբից վայր ընկած երեխան մահացել է

Երեկ  Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական առողջության կենտրոնից Երեւանի  «Սուրբ Աստվածամայր»   բժշկական կենտրոն  տեղափոխված 2.5 տարեկան երեխան մահացել է:  Հիշեցնենք, որ  Գյումրիում շենքի 4-րդ հարկից վայր ընկած 2,5 տարեկան  Էդգար Հակոբյանը  կախվել էր պատշգամբի ճաղավանդակներից ընկած խաղալիքին նայելու և գլխիվայր ընկել էր:  Երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական  հիվանդանոց: Տեղում վերակենդանացման միջոցառումներ են արել, սրտի մերսում է կատարվել, միացվել է արհեստական շնչառության սարքին, Գյումրիի բժիշկներին միացել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետները, իսկ ավելի ուշ երեխային տեղափոխել էին Երևան, որտեղ և փոքրիկը մահացել է, առկա են եղել կյանքի հետ  անհամատեղելի վնասվածքներ:

Մահացել է հայտնի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը

Կյանքից հեռացել է «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր, չեխ եւ ամերկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը։ Ռեժիսորը 86 տարեկան էր։ Նրա ամենահայտնի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի բոլոր հինգ գլխավոր պարգեւները՝ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, ռեժիսորի եւ երկու դերասանների խաղի համար։ Այն նկարահանվել է Քեն Քիզի վեպի հիման վրա։  Նրա մյուս հռչակավոր ֆիլմերից են «Ամադեուս», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի