20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ արդյունավետ գործընկերությանը, մասնավորապես, ընթացիկ և ապագայում իրականացվելիք ծրագրերին: Ընդգծվել է նաև ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ակտիվ համագործակցությունը: Առանձնահատուկ կարևորվել է այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և անդրադարձ է կատարվել […]

Կադաստրի պետական կոմիտեի ծառայություններ՝ ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսված կարգավորումները  հնարավորություն կընձեռեն  արտասահմանում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցներին ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով դիմելու և ստանալու ինչպես իրենց գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ՝ ավարտական փաստաթղթեր (գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն): Այսինքն՝ առանց ՀՀ այցելելու օտարերկրյա […]

«Ծխողն իրավունք չունի, նման բան չկա, բայց կա իրավունք՝ շնչել մաքուր օդ»

 Հայաստանը պետք է հետևի ծխելու դեմ պայքարի միջազգային փորձին և ողջ խստությամբ կիրառի ծխելն արգելող օրենսդրությունը։ Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ  հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանի հետ նախօրեին հանդիպել են Հայաստան ժամանած փորձագետների հետ։ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտասահմանում ծխելու դեմ պայքարը շատ խիստ […]

Նախարարը հանդիպել է Կոտայքի մարզի ընտանեկան բժիշկների հետ Առողջության առաջնային

Առողջության առաջնային պահպանման օղակի մարզային բժիշկների հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հերթական հանդիպումը երեկ կայացել է Կոտայքի մարզում։ Հրազդանի բժշկական կենտրոնում նախարարի հետ անկաշկանդ մթնոլորտում զրույց են ունեցել Հրազդանի, Աբովյանի, Բյուրեղավանի և այլ համայնքների ընտանեկան բժիշկները, ովքեր աշխատում են ավելի քան 1000-ական բնակչի հետ։ Նրանց առանձնապես հետաքրքրել է բոնուսների հիման վրա աշխատավարձի բարձրացման մեխանիզմը։ […]

Ջրի համաշխարհային օրը՝ «Բնությունը կհուշի պատասխանը» կարգախոսի ներքո

Ջուրը կյանքի «հիմնաքարն» է: Այն ավելին է, քան պարզապես ծարավը հագեցնելու և առողջությունը պահպանելու համար անհրաժեշտություն: Ջրային ռեսուրսներն ունեն նաև հսկայական նշանակություն զբաղվածության ոլորտում, ինչն իր հերթին նպաստում է տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացմանը: 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման թեմայով գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել Ջրի համաշխարհային օր, իսկ արդեն […]

ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վրեժխնդրության մասին. փաստաբան

«Ցանկացած գործողության շարժառիթը պետք է դառնա քննարկման առարկա, մինչդեռ «Սասնա ծռերի» գործերով քննարկման առարկա չի դարձել ապստամբելու բնական իրավունքը»,այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նրա խոսքով, քանի դեռ այս իրավունքը չի քննարկում դատարանի, մեղադրանքի կողմից, մնացած բոլոր քննարկումները որ արվում է դատարանում, ժամանակի վատնում է բոլորի համար: Պապիկյանը նշեց, […]

Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի ավարտական փուլը

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնած «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագրի երկրորդ՝ ավարտական փուլը: Մայրաքաղաքում զբոսաշրջության գարնանային տարեշրջանի ընթացքում երիտասարդ կամավորները մասնակցել են արդեն ավանդական դարձած ծրագրին, որի նպատակն է տեղեկատվական աջակցություն ցուցաբերել այս օրերին Երևան ժամանող զբոսաշրջիկներին: Մարտի 21-23-ն ընկած ժամանակահատվածում նրանք մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում իրանցի […]

Բակո Սահակյանը լիբանանահայ գործարարների հետ Արցախում ծրագրերի իրականացման հարցեր է քննարկել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում մասնակցել է ԱՌԻ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած լիբանանահայ գործարար շրջանակների հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից: Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանն Արցախի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել ԱՌԻ կազմակերպությանն: Նախագահն ընդգծել […]

«Մարդա կարողա հաջորդ նիստին լավանում ա, չեք ուզո՞ւմ»/տեսանյութ/

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ մարտի 22-ին մեկնարկած «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց՝ Կարո Եղնուկյանի առողջական վիճակի պատճառով։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի զարկերակային ճնշումը նորմայից բարձր է: Դատարան ժամանած բժիշկները ներարկում են արել, Կարո Եղնուկյանը հայտարարել է, որ առողջական խմնդիրների պատճառով չի կարող մասնակցել դատական […]

Լոռու մարզի համայնքներում մատչելի գներով պարարտանյութերի և սերմացուի տրամադրման գործընթացում հափշտակությունների և պաշտոնեական կեղծիքի դեպքեր են բացահայտվե

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաև տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա , Ձյունաշող համայնքների (ներկայումս մաս են կազմում Մեծավան խոշորացված համայնքի) իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի