13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀՀ նոր կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում

ՀՀ նոր կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը՝ Ս. Սարգսյանը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին՝ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, փոխվարչապետներ Արմեն Գևորգյանին և Վաչե Գաբրիելյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Ս. Սարգսյանը կառավարության անդամներին առաջարկել է այսօր չանդրադառնալ կառավարության ծրագրերին, սկզբունքներին, մոտեցումներին, քանի որ դեռևս ամբողջովին չի կազմավորվել նոր կառավարությունը: Նշելով, որ այդ գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում՝ վարչապետ Սարգսյանն առաջարկել է միանգամից անցնել օրակարգի հարցերի քննարկմանը, որոնց ընդունումն ուղղակի անհրաժեշտություն է, իսկ հաջորդ նիստի ժամանակ խոսել վերոնշյալ թեմաների շուրջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ