Ամեն մարդ ունի իր ոճը. նախարարը՝ նոր վարչապետի ոճից
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահեցնում է՝ բոլոր ներդրումային ծրագրերը, որ կան, շարունակվելու են: Այս մասին նախարարը նշեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Հարցին, թե ինչ է նկատել նախարարն առաջին նիստին, որը նոր վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ է անցել, տնտեսական ուղղվածության փոփոխության մեջ, նախարարը պատասխանեց, որ այս կառավարությանն ին տնտեսական քաղաքական կուրսը կհաստատի կառավարության ծրագրով:
«Այն հիմնական ուղղությունները, որոնք ամրագրվել էր իխող կուսակցության ծրագրով, կպահպանվի՝ արտահանման խրախուսումը կլինի տնտեսական զարգացման վեկտորը»,-հավելեց նա:
Նախարարն ընդգծեց՝ մենք իրավունք չունենք մեր տեմպը թուլացնելու: Հարցին, թե ոճական ինչ առանձնահատկություններ ունի նոր վարչապետը, Կարայանը արձագանքեց. «Ամեն մարդ ունի իր ոճը»:
Նա հայտնեց, որ նորընտիր վարչապետը նիստի ավարտին, ինչպես և նախորդը կրկին լավ տրամադրություն է մաղթում: