19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կարծում եմ՝ պետք է շնորհավորեք, որովհետև բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում. Ս. Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության Արտակ Զեյնալյանն այսօր խորհրդարանում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին մի քանի հարց ուներ: Նախ նա նշեց, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը մտածում է, որ ընտրություններն անցել են կաշառքներով, ոչ ազատ ու արդար, և հարցրեց, թե ինչ է անելու, որպեսզի մարդիկ հավատան ընտրությունների ինստիտուտին: Ապա պատգամավորը նշեց, որ այսօր էլ փողոցում […]

Ահազանգ քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարքի մասին

Ապրիլի 17-ին ժամը 12:02-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երեւանի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են երկու անձինք

ՀՀ  հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018 թ.-ի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք […]

Մի խումբ երիտասարդներ նստացույց սկսեցին /ֆոտո/

ՀՀ ֆիննախի օպերատիվ հետախուզության ու ներքին հետազոտության վարչության շենքի մոտ մի խումբ երիտասարդներ նստացույց սկսեցին։ Նրանց միացավ նաեւ 85-ամյա կին։ Նստացույց անողները շենքի բակում կայանված մեքենաների անվադողերը իջեցրին։

Բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է. Ս. Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր խորհրդարանում հատուկ նիստին դիմելով վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացը լավատեսության տեղ չի տալիս: «Դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարությամբ»,-ասաց պատգամավորը, ապա հարցրեց Սերժ Սարգսյանին, թե ինչ քայլեր պիտի արվեն այս ուղղությամ: «Բանակցային գործընթացն, իրոք, լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, […]

Հայաստանը կանգնած է ներքին պայթյունի վտանգի առաջ. Արսինե Խանջյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այս օրերին Երեւանում անցկացվող ցույցերին՝ այդ առիթով Facebook-ում  բաց նամակ հղելով Սերժ Սարգսյանին: Բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Պրն Սերժ Սարգսյան, Դուք քաջ տեղյակ եք, որ ողջ հայությունն այս օրերին հետևում է երկրում ծավալվող խաղաղ ցույցերին: Ես Ձեզ եմ ուղղում իմ նամակը, քանի որ մեր […]

Քաղաքական այս պատասխանատվությունից հրաժարվելը փախուստ կլիներ. Ս. Սարգսյան

«Այսօր Ազգային ժողովի ամբիոնում որպես վարչապետի թեկնածու կանգնած է ոչ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ թե ՀՀ 3-րդ նախագահը, այլ խորհրդարանական մեծամասնություն կազմած ուժի ղեկավարը»,- ԱԺ ամբիոնից որպես ՀՀ վարչապետի թեկնածու իր ելույթում ասաց ՀՀԿ և ՀՅԴ կողմից առաջադրված Սերժ Սարգսյանը: Նա նշեց` առկա մարտահրավերների պարագայում քաղաքական այս պատասխանատվությունից հրաժարվելը փախուստ կլիներ: «Երկու […]

Գուցե ոմանք գիշերել են, ոմանք՝ ոչ, ես չեմ մնացել այստեղ. Աշոտյան

«Կարծում եմ՝ այս մի քանի օրերի գործողությունների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերի ձայն տված քաղաքացիներ են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։   «Բացառում եմ, որ այսօրվա իրադարձությունները 2017-ի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են, հետևաբար արդյունքներ վերլուծել, թե ում են այդ ժամանակ ընտրել քաղաքացիները, տեղին չէ», – նշեց Աշոտյանը։   Դիտարկմանը, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի