19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ապրիլի 6 -ից 12-ը մայրաքաղաքում ծնվել է 372 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 372 երեխա՝ 183 տղա, 189 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42248 քաղաքացի: 

Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ՝ կողմ՝ 77, դեմ՝ 17

Ազգային ժողովի նիստը վերսկսվեց 20 րոպե ընդմիջումից հետո, որը վերցրել էր «Ելք» խմբակցությունը:  Քվեարկության դրվեց վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանին ընտրելու հարցը: Արդյունքում, 77 կողմ և 17 դեմ ձայներով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված, ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ 15-րդ վարչապետ: Ընտրվելուց հետո նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքին, որ […]

Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն. Ս. Սարգսյան

«Մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մեկ անձի իշխանություն, քանի որ երկիրը ղեկավարելու է քաղաքական ուժը։ Իմ ընտրվելու դեպքում դա լինելու է ոչ թե Սերժ սարգսյանի երրորդ ժամկետը, այլ ՀՀ խորհրդարանական համակարգի ՀՀԿ կառավարման առաջին ժամկետը» – ԱԺ-ում հայտարարեց իշխող կոալիցիայի ներկայացրած վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ նշելով՝ ընդդիմադիրները սա շատ լավ գիտակցում են՝ […]

Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները փակ են /ֆոտո/

Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները փակվել են։ Այդ մասին հայտնում է Henaran.am-ի թղթակիցը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տվել է թավշյա հեղափոխության մեկնարկ եւ ցուցարարների հետ միասին փակել է մի շարք գերատեսչությունների շենքեր։ Քիչ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Ֆրանսիայի հրապարակ չեն վերադառնալու, եւ հանրահավաքը կանցկացվի Հանրապետության հրապարակում։  

«Ելք»-ն ընդմիջում վերցրեց

Ազգային ժողովում ավարտվեցին վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները՝ ելույթները, հարցերը, ամփոփիչ ելույթը: Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վերցրեց 20 րոպե ընդմիջում: Վարչապետի միակ թեկնածուն, հիշեցնենք, Սերժ Սարգսյանն է՝ առաջադրված կոալիցիայի՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից:

Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին. Սերժ Սարգսյան

Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ հնչած ոչ բոլոր մտքերի հետ է համաձայն: Նա նշեց, որ որոշ գնահատականներ արդար չեն, հատկապես երբ թվերը կլորացնում են, որպեսզի արդարացնեն այս վիճակը:  «Հանրապետության երրորդ նախագահի տարիներին, ասում են, եղել են խոստումներ, որոնք չեն կատարել: Մեջբերում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկայացված, փորձում են եզրակացնել, թե […]

Միջազգային մամուլի անդրադարձը Երևանյան ցույցերին

Washington Post-ը, Bloomberg-ը, BBC-ն, Associated Press-ը և մի շարք այլ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են երկուշաբթի օրը Երևանում խաղաղ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին, հայտնում է Ամերիկայի ձայնը: Washington Post-ը մասնավորապես նշել է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել դեպի Ազգային ժողով շարժվող հազարավոր հակաիշխանական ընդդիմադիր ցուցարարների հանդեպ, որի արդյունքում կան […]

Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա. Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանից և Սամվել Ալեքսանյանից լրագրողները հետաքրքրվեցին` ո՞րն է պատճառը, որ մինչև վերջ մնացել են և մասնակցում են նիստին: Արտակ Սարգսյանն ասաց, որ ինքը միշտ էլ մասնակցում է նիստերին ու մինչև վերջ: «Ես մասնակցում եմ, լավ չեք տեսնում»,- ասաց նա: Սամվել Ալեքսանյանն էլ նշեց, որ միշտ ներկա է լինում: «Ես միշտ եկել եմ, […]

«Ձեզ և մեր ժողովրդին հաջողություն ենք ցանկանում, Աստված պահապան»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում ՝ քննադատելը հեշտ է, դրականը նկատելու համար անհրաժեշտ է կամք, իսկ ընդդիմադիրների դաշտում մրցավազք է սկսել ամենաընդդիմադիրի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին նա նշեց խորհրդարանի հատուկ նիստին, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածուի հարցը: «Որպեսզի մեր քաղաքական դաշտը կայանա, մեզ պետք է կառուցողական ընդդիմություն, թերություններն ու առավելությունները տեսնելու ընդդիմություն»,-նշեց […]

«Խնամի, ծանոթ, բարեկամով ասպարեզում առաջ ընթանալը բացասական երևույթ է»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է ՝ պետք է ձերբազատվել այն կարծրատիպից, թե մեկ է, ոչ մի բան չի փոխվի, և փոփոխությունների մասին խոսակցությունները ծուխ են, որի մեջ պիտի իշխանությունները վերարտադրվեն։ Այս մասին ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարեց ԱԺ ամբիոնից վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ։ Նա նշեց՝ որոշակի բարքեր պետք է փոխել, ուստի պիտի կարգերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի