06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Պետք է կարողանան ամեն պահի սառը դատել»

Երեկ՝ ապրիլի 20-ին, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել էր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով, որ երվերնս ներկայացնի՝ ո՞րն է «թավշյա» հեղափոխությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած հեղափոխություններից, ի՞նչ քայլեր ու պահանջներ է ենթադրում։ «Եվ խնդրում եմ ցիտես մեր Սահմանադրության այն հոդվածները, որոնց վրա հղումով է բացվելու քաղաքական այս ճգնաժամից […]

Երեք մարդու մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար. նրանք կալանավորվել են

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի […]

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության վրա

Ապրիլի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Նախարար Նալբանդյանը նշեց. «Որպես այստեղ հավատարմագրված դեսպաններ, դուք տեղյակ եք, որ շուրջ մեկ շաբաթ է, ինչ տեղի են ունենում երթեր, ցույցեր։ Լավատեղյակ եք, որ Հայաստնում խաղաղ հավաքների անցկացումը ոչ միայն երաշխավորված է օրենքով, այլև պատշաճ կերպով ապահովվում է։ Հստակ է, որ […]

ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել  Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման գործողությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը: Ապրիլի 21-ի Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ,ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի […]

Ոստիկանություն բերվածների քանակը պարբերաբար ավելանում է. Մանե Թանդիլյան

Ոստիկանություն բերվածների քանակը պարբերաբար ավելանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ տեղեկացնելով, որ ինքը ոստիկանության Էրեբունու բաժանմունքում է: Նա ասել է, որ ակտիվիստներ են բերվում ոստիկանություն, ապա բաց են թողնում: «Բաց են թողնում, նորից բերում են: Տեղաշարժվելը դարձել է անհնարին»,-ասել է Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը […]

Նոր ձերբակալում` անօրինական հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է Ա. Գ.-ն: Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Ա. Գ.-ն այլ անձանց հետ միասին անտեսելով Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները` այդ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2018թ. ապրիլի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում դիտավորությամբ կազմակերպել, […]

Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել

Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգևորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ: Հանրային ընդվզման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառներ: Սակայն տարիներ շարունակ օբյեկտիվ դժգոհությունն ուղեկցվել է նաև շահարկումներով, ինչն էլ իր հերթին է նպաստել այսօրվա իրավիճակի ստեղծմանը: Հարկ է արձանագրել, որ ստեղծված իրավիճակը, ցույցերին ու երթերին մեծ թվով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի