Ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ. Աշոտյանը կոչ է անում մերժել ստորին (ֆոտո)
Համացանցում այսօր ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկարներն են տարածվել, որտեղ նա ինքնաթիռում քնած է։
Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է լուսանկարների տարածմանը։
«Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։
Այս կապակցությամբ ՝
1. Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ։
2. Նկարը արված է Բրյուսել֊Մոսկվա֊Երևան ապրիլի 23֊ի չվերթի ժամանակ, ուշ գիշերը։
3. Այո, պատկերացրեք, որ ես նաև քնում եմ ))
4. Դե նկարողի ու համացանց գցողի բարոյական նկարագրի մասին կարելի է հստակ ու դաժան պատկերացում կազմել։ Ոչ տղամարդկայինով, ոչ էլ քաղաքականով չհիմնավորված արարք։ գրել է Ա. Աշոտյանը։
#մերժիրստորին #սպանիրմեջիդանբարոյականությունը»,-գրել է Ա. Աշոտյանը։