09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Դուք այսօր համատարած հերոսություն եք արել, դուք ֆանտաստիկ մարդիկ եք»

«Դուք այսօր համատարած հերոսություն եք արել, դուք ֆանտաստիկ, խփնվելու մարդիկ եք»,-Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր ու «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ այսօր ոստիկանությունը բազմաթիվ ապօրինություններ է արել՝ անցնելով լիազորությունների սահմանը: «Բայց դուք կանգնել եք, ձեր մեքենաները ջարդել են ապօրինաբար, ձեզ ծեծել են ապօրինաբար, բայց դուք կանգնել եք, դուք […]

Հարուցվել է քրեական գործ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ բռնության գործադրմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Թումանյանի հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ ժամը 15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու […]

Այսօրվանից սկսած հրաժարվում ենք վճարել կոմունալները. Սանասարյանի հայտարարությունը

«Հայ ժողովուրդ, էս ի՞նչ արեցիք, էս ո՞նց արեցիք, դուք հասկանո՞ւմ եք, որ ցույց տվեցիք՝ հավաքական ուժի մասին նախադասությունը պատմություն է ստեղծում, արդեն ճակատագրեր է փրկում»,-այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին առանց արյուն չհեռանալ: Եվս մեկ անգամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իշխանափոխությունը պիտի լինի […]

Ժամը 19:00-ի դրությամբ 116 քաղաքացի է բերման ենթարկվել

Այսօր ժամը 19:00-ի դրությամբ 116 քաղաքացի է բերման ենթարկվել  ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ Նրանցից 92 հոգին ազատ են արձակվել կամ հանձնվել են նախաքննական մարմնին։ Այս մասին Henaran.am-ին փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։ Նշենք, որ այսօր կան ձերբակալված մի շարք քաղաքացիներ, այդ թվում լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին և «Թրանսփարենսի ինթրնեյշնալ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանին և […]

Արցախի Հանրապետության քաղաքական ուժերի հայտարարությունը

Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու և սահմանը պահող զինվորի համար: Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների և զոհաբերությունների գնով: Ընդամենը […]

Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու․ Մկոն՝ ցույցերից

Դերասան Մկրտիչ Արզումանյանը լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակի ցույցերից եւ գրել․ Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ։ Ցանկանում եմ անդրադառնալ մեր հայրենիքում այս պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Հպարտ եմ մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա և իրավունքները պաշտպանելու համար։ Այս օրերին հնչում են նաև բազմաթիվ […]

Քննարկվել է ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու հնարավորությունը․ ՀՅԴ

Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ

ՀԷՑ-ը ապաքաղաքական կառույց է եւ որեւէ քաղաքական գործընթացի երբեւէ չի մասնակցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարությունէ  տարածել։ «Վերջերս լուրեր են տարածվում առ այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փորձում է միջամտել այս օրերին կազմակերպվող ակցիաներին, որոշ դեպքերում էլ Ընկերության աշխատակիցների՝ դրանց միանալու միջոցով։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ապաքաղաքական կառույց է եւ որեւէ քաղաքական գործընթացի երբեւէ չի մասնակցում։ Մենք կատարում եւ շարունակելու ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի