19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ցուցարարները շրջափակեցին դատախազության շենքը/տեսանյութ/

Քիչ առաջ ցուցարարները շրջափակեցին դատախազության շենքը։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցուցարարների մի մասը կմնա այս շենքի մոտ, իսկ մյուս հատվածը կշարժվի այլ շենքեր շրջափակելու։ Իսկ դատախազության շենքի շրջափակումը Փաշինյանը վստահեց Դավիթ Սանասարյանին։

Կալանավորին այցելության եկած անձի գուլպայի մեջ կասկածելի զանգված են գտել

Ապրիլի 16-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ն-ին կարճատեւ տեսակցության այցելած քաղաքացի Վ. Ս.-ին ենթարկել են անձնական խուզարկության: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինիս գուլպայի միջից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային տոպրակով եւ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման կոշտ եւ մանրեցված կասկածելի […]

Բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ «Տեղեկությունը նոր եմ ստացել, երևի բերման են ենթարկել փողոց փակելու համար», – ասաց Փաշինյանի կինը։

Երբ հազարավոր մարդիկ են, կարող է կայծից բոց բորբոքվել. Ա. Վարդանյան (տեսանյութ)

«Մենք անում ենք մեր գործառույթները, ԱԺ նիստը գումարվում է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա դրսում կանգնած քաղաքացիներին և ուժային կառույցներին հորդորեց, որ երկուստեք խոհեմություն հանդես բերեն և թույլ չտան բախումներ: Հարցին` հնարավոր է պատգամավորները կենդանի պատ կազմեն ինչպես «էլեկտրիկ Երևանի» ժամանակ, նա ասաց, որ այս պահին հնարավոր չէ, որովհետև […]

Մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թվականի ապրիլը. վարչապետի թեկնածու

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի խոսքով՝ Ադրբեջանը միլիոնավոր նավթադոլարներ է տրամարդել ու տրամադրում իր բանակի հարստացմանը և հոխորտալու առիթը բաց չի թողնում: Այս մասին նա նշեց քիչ առաջ խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը: Միակ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին դիմելով՝ Նիկոյանը հարցրեց՝ ըստ Ձեզ՝ Ադրբեջանը ապրիլյան քառօրյայի ժամանակ իր պլանավորածի որ մասով […]

Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավոր. Սերժ Սարգսյան

Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ ՀՀԿ առաջնորդ, վարչապետի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին իրեն առաջադրելու համար: ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ, Նախ եւ առաջ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ Հայ Յեղափոխական դաշնակցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ պաշտպանելու […]

Աղոթք փորձության ժամին

Տե՛ր իմ, Տե՛ր Պարգևատու, մենք դարձյալ փորձության մեջ ենք այս պահին: Մեր հավատի չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, այլ` Քո ողորմության,  Մեր աղոթասիրության չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, այլ քո Գթության: Մեր միաբանության չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, այլ Քո մեծ Սիրո.  Քո հանդեպ ունեցած մեր հավատարմության չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր,  այլ Քո Հայրական […]

Թավշյա հեղափոխության մեկնարկը տրված է․ Փաշինյանը հայտարարեց/տեսանյութ/

Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիայի հրապարակում արեց իր կարեւոր հայտարարությունը։ «Այս պահից սկսված՝ տրվում է Թավշյա հեղափոխության մեկնարկը»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ բազաթիվ քաղաքացիներ փակել են Երեւան-Իջեւան մայրուղին, Գյումրիի փողոցները։ Նա նշեց, որ պայքարը լինելու է ցանցային, հայտնեց, որ բազմաթիվ քաղաքերում դասադուլ ու գործադուլ է հայտարարվել։ Փաշինյանի խոսքով՝ մի խումբ երիտասարդներ շրջափակել […]

«Սերժ Սարգսյանն առաջնորդվել է մի սկզբունքով՝ ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը և բարեկեցիկ կյանքը»

Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ այսօր պատմական օր է: «Սերժ Սարգսյանի իրականացված տնտեսական բարեփոխումների շարքում առաձնահատուկ տեղ ունեն կառավարման բարեփոխումները՝ կիսանախագահականից նախագահականին անցնելը»,-ասաց նա: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը անվտանգության երաշխավոր է, ով իր գործուենության հիմքում դրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի