24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք է հաշվի նստեն հրապարակի հետ․ Սասուն Միքայելյան

Բոլորը պետք է հաշվի նստեն հրապարակի հետ: Սա է իրողությունը: Այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Տարիների ընթացքում այս իրողությունը չէր կայանում, բայց հիմա կայացավ: Օրորոցային խաղաղություն պետք է լինի»,- ասաց նա՝ նշելով, որ սա վերածնունդ է, և ոչ մեկն իրավունք չունի բռնանալ մեր ապագային:

«Տեղեկություններ կան, որ խաղաղապահ զորքերի զինվորներին են ձերբակալել: Խաղաղապահ զորքերն առաջին անգամ իրենց գործունեությունը ծավալեցին հենց իրենց երկրում: Խնդրում եմ, եթե այդպես է, բա՛ց թողեք նրանց»,- նշեց Սասուն Միքայելյանը:

Նա կոչ արեց համախմբված լինել, որպեսզի իրենց նկատմամբ ոտնձգություններ չլինեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ