05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Այսօր աշխարհում նման ցածր սակագին գոյություն չունի»

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը: Հայեցակարգի նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում գազային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 18-20 տոկոսը փոխարինել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայով` գազային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ուղղելով արտահանման: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիան: Հայեցակարգն ամրագրում է ՀՀ կառավարության՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում […]

Ինչ են ուզում հայաստանցիները

Հավերժ մի հարց է սա: Հայաստանցիները շատ տարբեր են և, անկախ այն պնդումներից, թե «մի բուռ ազգ ենք», «հայը հային ցանկացած տեղ աչքերից կճանաչի», «հայու գենն է խոսում» և այլն, այս օրերի զանգվածային վարքի տարաբնույթ դրսևորումները կրկին անգամ ապացուցեցին, որ հայաստանցիներիս մեջ կան ոչ միայն բազում տարբերություններ, այլև լուրջ հակասություններ: Ինչու՞ է կարևոր հակասություններից խոսելը: […]

Կառավարությունը պարտավոր է զգոնություն ցուցաբերել, չտրվել էմոցիաների. նախարարի պաշտոնակատար (տեսանյութ)

«Մենք իրականում այդ մասին հանրության դատին կհանձնենք, երբ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ավարտին կբերենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե որ թվականին էր վերաբերում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե աշխատավարձերի ու թոշակների բարձրացում է լինելու: Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ ուզում է հաստատել նախկին վարչապետի հայտարարությունը, որ եթե եկամտային […]

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է շփման գծում իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 26-ին, Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկել են իրավիճակը Արցախի եւ Ադրբեջանի միջև շփման գծում:

Ես ժողովրդի հետ եմ, բայց դեմ եմ պետականության քանդմանը. Հեթանոս Տիկո/տեսանյութ/

Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո) անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին: Տիգրան Գրիգորյանը իր կոչը փոխանցում է տեսանյութի միջոցով:

Հուսանք՝ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում․ Պեսկովը՝ Հայաստանում տիրող իրավիճակից

Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտակա ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Մենք գտնում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»,–նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը։  

Մեր նպատակներին հասնել կարելի է խաղաղ և արժանապատիվ ճանապարհով. Լևոն Արոնյանը՝ վերջին իրադարձությունների մասին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետեւելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը եւ իշխանության ցուցաբերած իմաստուն եւ հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց […]

Ոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով և կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթևեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետևանքով: Վարչական վարույթները կարճվելու են Վարչական իրավախախտումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի