09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Փաշինյանի առաջին ամենակարևոր քայլը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո ՆիկոլՓաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքային մթնոլորտում քննարկումներ կունենան՝ հաշվի առնելով ընթացիկ քաղաքական իրավիճակի առանձնահատկությունները: «Մենք ասում ենք համերաշխություն, դա չի կարող ուղղակի կարգախոս լինել»,-նշեց նա: 

Կառավարության հետագա պաշտոնյաների անուններ Փաշինյանը չտվեց՝ նշելով, որ բազմաթիվ թեկնածուներ կան, սակայն դրանք դեռ պիտի քննարկվեն: «Իհարկե, էական փոփոխություններ կլինեն կառավարության կազմում»,-նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ մայիսի 14-ին երկկողմ հանդիպում կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Հարցին, թե ՀՀԿ-ն կլինի կառուցողական ընդդիմություն, նա արձագանքեց. «Կարծում եմ՝ բոլորս էլ կլինենք կառուցողական ու հաջողության կհասնենք»: 

«Առաջին ամենակարևոր քայլը ընտրական համակարգի բարեփոխումների մեկնարկն է»,-հավելեց նորընտիր վարչապետը: Վերջինս հավելեց՝ սուպերվարչապետական համակարգ չպետք է լինի, այս ուղղությամբ ևս փոփոխություններ են լինելու: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ