06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Ազգային ժողովում քիչ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 59 պատգամավոր, 42 դեմ քվեարկեց պատգամավոր: 

Ավելի վաղ ՀՅԴ, «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու:  Իսկ քիչ առաջ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ 10 + 1 ձայն կտան Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետ, ՀՀԿ-ից միայն Ֆելիքս Ցոլակյանն էր այդ ժամանակ կողմ քվեարկել:

Ընտրվելուց հետո Փաշինյանն ասաց. «Ծառայում եմ ՀՀ ժողովրդին»:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ