ՀՀԿ-ից 11 հոգի կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում իր ելույթում հորդորե որոշ քաղաքական գործիչների կարծիքներ չհայտնել, թե որ քաղաքական ուժն ինչպես պետք է մտածի կամ առաջնորդվի: Նա հավելց, որ իրենց դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չկա, խմբակցության դիրքորոշումը նորն է:
Նա հավելեց, որ ամենուր ատելություն ու թշնամանք էր տիրում օրեր առաջ, իսկ մայիսի 1-ին խորհրդարանում կայացավ վարչապետի ընտրության քննարկումը: Իրենց մտահոգում էր երկրի արտաքին վեկտորը, տնտեսական զարգացման ու ազգային պահպանման հարցերը, թե արդյոք վարչապետի թեկնածուն կարողանալու էր խնդիրները լուծել, թե ժողովուրդը հիասթափություն էր ապրելու: «Մեր մտահոգությունները չփարատվեցին»,-նշեց նա ու ևս մեկ անգամ հավելեց, որ իրենք կօժանդակեն, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ չնայած նրան, որ «Ելքի» անդամները իրենց վիրավորեցին, որ հանուն երկրի չեն առաջնորդվում:
Նա հորդորեց հանուն երկրի ապագայի փորձել վերացնել համատարած ատելությունը:
Նա հայտարարեց, որ 11 հոգի կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ից: