02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Եթե խփելու են, թող ինձ խփեն. հերոսի մայր (տեսանյութ)

Այս պահին Ազատության հրապարակում հավաքված են ապրիլյան պատերազմի մասնակից տղաները: Ազատության հրապարակում բազմաթից ցուցարարներ կան, ովքեր պայքարում եմ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ : Henaran.am-ի թղթակցի հաորդմամբ` միացել նաև Սոֆիա Գալստյանը, ում որդին զոհվել է ապրիլյան պատերազմում Սաշա Գալստյանի մայրն է: Նա նշեց.«Եթե պետք է խփեն` թող ինձ խփեն առաջինը»: Մյուս տղաները միջամտեցին. «Ոչ ոք չի […]

Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները․ ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ: Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ […]

Երևանը կաթվածահար է.ուսանողները փողոցում են (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից փակ են`դեպի  Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցները: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ամերիկյան համալսարանի մոտից արդեն փշալարեր են տեղադրված: Փակ է Աբովյան փողոցը, քանի որ ուսանողները դասադուլ են հայտարարել և դրսում հավաքված են: Փակ է նաև Դեմիրճյան փողոցը, որտեղից մուտք կա Ազգային ժողով:

Բելգիայի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Թուրքիայի դեսպանատան առջև

  Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները  ապրիլի 21-ին  Բրյուսելում կազմակերպել են  պահանջատիրական քայլերթ՝ ի  հիշատակ   Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Henaran.am-ի հետ զրույցում «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ  Արտակ Սերգոյանն, ով բնակվում է Բելգիայում,  ընդգծեց՝ Թուրքիան պետք է հասկանա՝ թեև 1915 թվականի Հայոց մեծ եղեռնից 103 տարի է անցել,  բայց  ոչինչ չի մոռացվել, և հայ ազգն […]

Ջարդել են լրագրողի մեքենան, ծեծի են ենթարկել Վրույր Թադևոսյանին

Ապրիլի 22-ին Ավանում քաղաքացիական հագուստով դիմակավորված անձինք ծեծել են Հանրային ռադիոյի պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հաղորդավար Պետրոս Ղազարյանը: Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մոտեցել են նրան, հարցրել` ինչ է նկարում , ձեռքից խլել են հեռախոսը, եւ ծեծի ենթարկել նրան: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս պահին իր կյանքին […]

Եղանակը Հայաստանում

Հայաստանի տարածքում ապրիլի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 26-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: ԱԻՆ-ը փոխանցում է նաև, որ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

«Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախեւառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր».Արա Բաբլոյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է , որ այս գիշեր հանդիպել եւ զրուցել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախեւառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, եւ ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»,- […]

Լարված իրավիճակ. փողոցներ են փակվում (տեսանյութ)

Ցուցարարները փակել են Երեւանի կենտրոնական Կորյունի փողոցի եւ Տերյան փողոցի խաչմերուկը: Մի մեծ խումբ ուսանողներ էլ այս պահին հավաքված են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ շուտով այնտեղից եւս երթ կսկսվի: Նրանք վանկարկում են՝ «դասախոս, միացիր»: Այս պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում Նոր Նորքում, Աջափնյակում, Օրբելի փողոցում:  Հիշեցնենք, որ երեկ՝ […]

Կալանավորվել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը

Երեկ` ապրիլի 22-ի երեկոյան կալանավորվել է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Վոլոդյա Ավետիսյանի որդին Նորայր Ավետիսյանը: Որդու փոխանցմամբ`Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ապրիլի սկզբից նստացույց էր հայտարարել Ազատության հրապարակում և պայքարում էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Լիտվան կոչ է անում ազատ արձակել Հայաստանում ցույցերի ժամանակ ձերբակալվածներին

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:  «Լիտվան ուշադիր հետևում է Հայաստանի իրավիճակին տեղի ունեցող ցույցերի համատեքստում և իշխանություններին ու ցուցարարներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և կառուցողական երկխոսություն սկսել: Խաղաղ ակցիաների իրավունքն իրացնելու համար ձերբակալվածները պետք է անմիջապես ազատ արձակվեն», – գրել է նա Թվիթերի իր էջում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի