07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Սերժ Սարգսյանի պատճառը դա էր, որ չուզեց` Արմեն Սարգսյանը լինի Բաղրամյան 26-ում»

«Քանի որ այսօր 3 ուժ են համաձայնության կառավարության կազմում, 3-ն էլ պիտի տրվեին պորտֆելներ»,-այսօր ասուլիսին ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ նրա՝  պիտի հասկանանք, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ոչ թե ցանկալիի, բացի այդ 63 քվե է պետք անցկացնելու համար յուրաքանչյուր նախագիծ:

Ինչ վերաբերում է կառավարության նոր կազմին, ապա դիտարկմանը, թե ավելի լավ կադրեր կարող էին ընտրել, նա արձագանքեց. «Հարցն այն է, թե արդյոք այդ մարդիկ պատրաստ են ժամանակավոր կառավարության մեջ մտնել, շատերը վառվելու են այս ընթացքում, իրենց նկատմամբ ակնկալիքները շատ բարձր են ու չեն արդարացնելու, ու ասելու են՝ լավ, սրանք բանի պետք չեն»:

Խոսելով հարցից, թե պիտի վարչապետ Փաշինյանը երկու նստավայր ունենա, թե ոչ՝ Պապյանն արձագանքեց. «Ճիշտ կանի, որ բավարարվի կառավարության թիվ մեկ շենքով, իսկ Բաղրամյան 26-ը գուցե կարելի կլինի մինչև ընտրությունները պրոտոկոլային որևէ բաների համար օգտագործվի, հոգեբանորեն ժողովուրդը Բաղրամյան 26-ն ընկալում է որպես իշխանության կենտրոն, և հենց Սերժ Սարգսյանի պատճառը դա էր, որ չուզեց, որ Արմեն Սարգսյանն այնտեղ լինի»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ