22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արդարադատության նախարարության հայտարարությունը

Հավաքներին մասնակցող Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Նախարարության մուտքի շրջափակումը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մի շարք կարևոր և հրատապ ծառայություններ ստանալու հնարավորությունը: Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում գործող ընդունարանը մատուցում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայություններ, մասնավորապես, ընտանեկան կարգավիճակի […]

Պատգամավորները չեկան. նիստն այսօր չի կայանա

Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այս 4 ժամվա ընթացքում ընդամենը 33 պատգամավոր է գրանցվել ընդհանուր առմամբ, այդ իսկ պատճառով էլ նիստն այսօր չի կայանում: Նա նշեց, որ կհանդիպեն վաղը: Հիշենենք, որ 53 պատգամավորի գրանցում էր հարկավոր, որպեսզի քվորում ապաովվեր, սակայն պատգամավորները ընդամենը 33-ն են: Երեկ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, դրանից հետո […]

Իրենց կամակորության մեջ համառեցին ու չցանկացան դարձի գալ

«Այն ժամանակ, – ասում է Տերը, – Հուդայի երկրի թագավորներին ու նրանց իշխաններին պիտի հանեն իրենց երկրից, երկրի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետեւից ընթացան եւ որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու, քանի որ մահը նախընտրեցին եւ ոչ թե կյանքը, իսկ […]

Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին: Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի […]

Չի կարելի մարդկանց ոչխարի տեղ դնել՝ լինի «խոշոր կապիտալի թեկնածու», թե «ժողովրդի թեկնածու»

Էս առավոտից փողոց փակելը, երթևեկությունը կաթվածահար անելն ուրիշ ի՞նչ ա, եթե ոչ մարդկանց հրապարակային «ոչխար» անվանել… Էն գաստրալյոր տիկինը վրդովված պատմում էր, թե ինչ-որ հանդիպման ընթացքում դասականը «ժողովրդին ոչխար է անվանել», ու ինքը տեղում համապատասխան արձագանք տալու փոխարեն եկել ու հուզախառը, թե՝ «դա, դա, ի յեշչյո զեմլյանիմ չերվյակոմ…»։ Քաղաքում մեկ միլիոնից ավելի մարդ ա ապրում։ […]

Փակվել է Բավրայի միջպետական ճանապարհը, տասնյակ բեռնատար մեքենաներ կանգնած են ճանապարհին

Այսօր առավոտվանից գյումրեցի ցուցարարները սկսել էին բողոքի ակցիան: Նախ փակեցին Շիրակի մարզպետարանի  դռները, որը մինչև հիմա փակ է, իսկ մարզպետարանի աշխատակիցներն էլ դրսում կանգնած են:  Մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը նշել է, որ չի պարալիզացվել իրենց աշխատանքը, մեկ ժամն ու մեկ օրը չի կարող լինել պատճառ, որ պարալիզացվի աշխատանքը,Հիմա կարևորը  խաղաղություն է, եթե այսքան ժողովուրդ որոշել […]

Եղվարդցիները նստած են փողոցում /տեսանյութ/

Եղվարդցիներն այսօր վաղ առավոտից փակել եմ Երևան-Եղվարդ ճանապարհը: Եղվարդցիները նստած են գետնին և այդօրինակ երթը գրեթե մեկ կիլոմետր է ձգվում: Այս քայլով բողոքավորները սատարում են Նիկոլ Փաշինյանին: Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ քվեարկեց 56 պատգամավոր: […]

Ես ոչ մեկից փախչելու, թաքնվելու խնդիր չունեմ. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն ասում է, որ ինքը ոչ մի խնդիր չունի մարդկանց մեջ դուրս գալու համար: «Ես իմ հարազատների, բարեկամների մոտ հաշվետու եմ իմ արարքի համար: Ես իրիկունը պետք է տուն գնամ ու երեխաներիս բացատրեմ, թե ինչու եմ այսքանն արել: Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ ասեմ քաղաքական նկատառումներով և այլն, բայց ես […]

Նոր պատերազմի սպառնալիք տարածաշրջանում

Ամերիկյան և իսրայելական կողմերը պնդում են, որ Իրանը շարունակում է իրացնել ուրանի հարստացման ծրագրերը և ականջալուր չի լինում միջուկային համաձայնությանը, այլ ընդհակառակը՝ այդ համաձայնագրի տակ քողարկել է իրական նպատակները և, փաստորեն, օգտագործել է այն սեփական միջուկային զենքի ստեղծման ծրագրերն առաջ տանելու համար։ Ռուսաստանը և ԵՄ-ն այս հարցում միասնական են և հանդես են գալիս գրեթե նույն […]

Դատապարտյալը հաղորդում է տվել

ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ, ազատազրկման դատապարտվելով խարդախություն կատարելու համար, 2015թ.-ի փետրվարից պատիժ է կրել ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ում, որտեղ նշված ժամանակահատվածում հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձն իր օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կազմակերպելու համար իրենից պահանջել և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի