«Կիլերին թողել եք ազատ՝ զենք եք փակի տակ պահում». Միայնակ Գայլը զայրացավ
«Կիլերին թողել եք ազատ՝ զենք եք փակի տակ պահում»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ դատավորին դիմեց Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ):
Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հերթով միջնորդում են իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին:
«Մենք նրա համար ենք, որ հանցագործները չփախչեն, մենք չենք փախնի: Մեր բանտերում լիքը անմեղներ սոված մեռնում են, ռեժիմը բանակից շատ կալանավոր էր պահում:Իմ ազգը՝ հայ ազգնա, ես իմ ազգին մեռցնողին եմ մեռցնելու: Էսօր փառք Աստծո իմ ազգը իր իրավունքների տերն ա : Ինքն ա որոշելու՝ արդարադատության սեղանի մոտ ով ա նստելու»,-նշեց Արայիկ Խանդոյանը, ով գտնվում է հացադուլի մեջ և չէր կարողանում բարձրաձայն խոսել:
Դատական նիստը շարունակվում է: