Սփյուռքի նոր նախարար է նշանակվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մխիթար Հայրապետյանին նշանակել սփյուռքի նախարար», – ասված է հրամանագրում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մխիթար Հայրապետյանին նշանակել սփյուռքի նախարար», – ասված է հրամանագրում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արայիկ Հարությունյանին կրթության և գիտության նախարար նշանակելու մասին», – նշված է նախագահի հրամանագրում։
Հայաստանի նախագահ արմեն Սարգսյանի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ», – նշված է հրամանագրում։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին: Հանրապետության նախագահը կարևորել է Քուվեյթի հետ բարիդրացիական եղբայրական հարաբերությունները և դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության ղեկավարությանը` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Քուվեյթի դեսպանը նույնպես բարձր է գնահատել հայ-քուվեյթյան հարաբերությունների […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին: Իր խոսքում վարչապետը ձևակերպել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է դառնան ԱԱԾ գործունեության առաջնահերթությունները: «Առաջին խնդիրը հակահետախուզության լրջագույն փոփոխություններն են, որպեսզի այն լրջագույնս ուժեղանա: Ընդհանրապես, հետախուզության ոլորտը պետք է բերել որակական նոր հարթության և մակարդակի վրա՝ մեր երկրի ազգային անվտանգության […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: Սերժ Թանկյանը ներկայացրել է իր տպավորությունները երկրում կատարվող փոփոխություններից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ:
ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին և կրթաթոշակառուների համայնքին՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու հիմնադրամի ապագային միտված ծրագրերը և դրանց ֆինանսավորման հնարավորությունները։ Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը տեղեկացրել էր հիմնադրամի աշխատանքների դադարեցման մասին: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ […]
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ կարդաց «Սասնա ծռեր» տասմեկ անդամի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը: Դատավոր Արշակ Վարդանյանը հերթով մերժեց պաշտպանների ներկայացրած միջնորդությունները: «Սասնա ծռեր»-ը հերթով լքեցին դատական նիստերի դահլիճը: Դահլիճում բոլորը բղավում են՝ ամոթ, թուրք, ռեժիմ:
«Մեզ համար այս պահին ամենակարևորն այն է, որ այս իրավիճակում մեր ազգային անվտանգության խնդիրների նահանջ չունենաք, և արտաքին քաղաքական վեկտորը չփոխվի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Դիտարկմանը՝ Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում կարծես սիրո, համերաշխության փշալարերը ժողովրդի և ոստիկանության մեջտեղից հանելու խորհրդանիշ էր, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Ես […]
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մայիսի 11-ին, ուրբաթօրյա աղոթքից դուրս գալիս, պատասխանելով լրագրողների հարցրերին, անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած […]
























