15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախն ամենակարևորն է. Հայաստանի ԱԳ նախարար

Մեր ինքնության այս շրջանի պատմության կարեւորագույն սյուներից Արցախն ամենակարեւորն է։ Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե ինչ է քննարկվել Բակո Սահակյանի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, խոսել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացման մասին:

Խոսել ենք նաեւ այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետեւ մեր ինքնության այս շրջանի պատմության կարեւորագույն սյուներից Արցախն ամենակարեւորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է:

Ցանկացած մարդ, ով գտնվում է Արցախում, զգում է, որ այս շրջանում մարդիկ ապրում են յուրահատուկ պայմաններում, եւ դա չզգալը, անընդունելի է, անկարելի:

Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Եվ մեր համախմբվածությունը եւ մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարեւոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը եւ կրել այդ պատասխանատվությունը»:

Նա նաեւ նշել է, թե դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում լինելու է Արցախը: «Եղել է, կա եւ մնում է: Լինելու է մինչեւ այն պահը, մինչեւ որ վստահ չլինենք, ինչպես որ ասացի, որ Արցախի անվտանգությունը, Արցախի զարգացումն ընթանում է իր բնականոն ուղիով»:Արցախն ամենակարեւորն է. Հայաստանի ԱԳ նախարար

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ