22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նոր կառավարության հետ աշխատել ցանկացող ՀՀԿ-ականների անդամությունը կուսակցությանը կսառեցվի

Բոլոր այն հանրապետականները, որոնք կցանկանան աշխատել նոր կառավարության հետ, պետք է սառեցնեն իրենց անդամությունը։ Այդ մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ Նա նշել է, որ իրենք աջակցելու են այս կառավարությանը։ «Որովհետեւ այս կառավարության անհաջողությունը լինելու է բոլորիս անհաջողությունը, եւ պարտվողն էլ լինելու ենք բոլորս։ Որպես […]

Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել

Մայիսի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։ Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների շարային կեցվածքի, համազգեստի պատշաճությունը, կարգապահությունը։ Կարևորվեց խաչմերուկների թողունակությունը ավելացնելու, խցանումներն ու հապաղումները բացառելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու խնդիրը։ Նշվեց նաև, որ առավոտյան ու երեկոյան ժամերին ծանրաբեռնված խաչմերուկներում ծառայությունն անհրաժեշտ է ավելի ուժեղացնել։ […]

Նախագահը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակություն

Նախագահ Արմեն Սարգսյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և պատվիրակության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն: Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել Նախագահ Արմեն Սարգսյանին այցելության և շնորհավորական ջերմ […]

Առողջապահության ոլորտի բազմաթիվ մասնագետներ դիմում են Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն վարչապետ, երկու օր է՝ շրջանառվում է Սամվել Մարգարյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու Ձեր ցանկության մասին: Առողջապահության ոլորտի բազմաթիվ մասնագետներ հայտնում ենք մեր դժգոհությունը հետևյալ հիմքերով` Նա Ալթունյանի կադրն է, ներկայացուցիչն է և սպասարկելու է բացառապես նրա շահերը: 2. Նա կանգնած է եղել Ալթունյանի բոլոր չստացված, տապալված ծրագրերի հիմքում […]

Կան երաշխիքներ, որ Ադրբեջանին պիտի ստիպեն զսպված պահել

Միջազգային հարաբերությունների փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ Հայաստանում հեղափոխության օրերին իրավիճակը շատ արագ էր փոխվում, տարբեր տեղեկություններ սկսեցին շրջանառվել սահմանի լարվածության մասին լուրերով: «Շատ սխալ աշխատեց նաև ՀՀԿ-ն, նրանց պատգամավորներն անընդհատ խոսում էին սահմանի լարվածության մասին, իսկ սա շատ վտանգավոր էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այս […]

Կատարիր խոստումդ, Նիկոլ. Ծռերի հարազատները փակեցին Արշակունյաց պողոտան

«Սասնա ծռերի» հարազատները և աջակիցները քիչ առաջ փակեցին Արշակունյաց պողոտան: Նրանք նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են կատարել խոստումը և ազատություն շնորհել «Սասնա ծռերի» անդամներին: Հիշեցնենք, որ դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց «Սասնա ծռեր» տասնմեկ անդամի փաստաբանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

«Ելքի» պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել՝ Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Արարատ Միրզոյանը: «Երաշխավորում ենք, որ Գարեգին Չուգասզյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,- ասված է Արարատ Միրզոյանի հրապարակած […]

Ինչպես սպասվում էր՝ Արարատ Միրզոյանը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է առաջին փոխվարչապետ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել առաջին փոխվարչապետ», – ասված է նախագահի հրամանագրում:  Կենսագրական տվյալներ՝ Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երեւանում։ 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ […]

Դավիթ Տոնոյանը նշանակվեց պաշտպանության նախարար

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարար, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասված է նախագահի հրամանագրում: 

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարար», – ասված է հրամանագրում։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված