24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սասուն Միքայելյանի նկատմամբ, ըստ ՄԻՊ-ի, բռնություն է կիրառվել

«Ինձ համար ոչ մի նշանակություն չունի կուսակցական պատկանելիությունը, եթե հիշում եք, ինձ ընտրել է նաև ընդդիմությունը, եթե ես կաշկանդված լինեի, այս ընթացքում գիշեր-ցերեկ կաշխատեի»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ հարթակի առաջնորդները ևս ՄԻՊ գրասենյակին իր աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել: «Օր ենք ունեցել, որ ազատությունից զրկված […]

Սերժ Սարգսյանի հետքերով

Պուտին–Սարգսյան և Պուտին Փաշինյան հանդիպումների ընթացքում շնորհակալությունների տենդենցը. 07.09.2015 Վլադիմիր Պուտին` շնորհակալություն 1 անգամ  Սերժ Սարգսյան` շնորհակալություն (շնորհակալ եմ) 5 անգամ 10.03.2016 Վլադիմիր Պուտին` շնորհակալություն 0 անգամ  Սերժ Սարգսյան` շնորհակալություն (շնորհակալ եմ) 3 անգամ 20.06.2016 Վլադիմիր Պուտին` շնորհակալություն 1 անգամ  Սերժ Սարգսյան` շնորհակալություն (շնորհակալ եմ) 4 անգամ։ 10.08.2016 Վլադիմիր Պուտին` շնորհակալություն 0 անգամ  Սերժ Սարգսյան` […]

Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիների համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել, որով փոխել է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիների, 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին հաշվառման կանգնելու ժամկետը․ մի օրվա փոխարեն սահմանվել է երեք օր: ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի […]

Հեղափոխությունից հետո հուսահատված են. բողոքի ակցիա Վերաքննիչ դատարանի մոտ /ֆոտո/տեսանյութ/

Այս պահին ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ժիրայր Սեֆիլյանի գործով դատապարտվածների հարազատները՝ մասնավորապես Ներսես Պողոսյանի ազատության պահանջով: Վերջինիս կինը՝ Լիա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչեւ դատավճիռը 8 պատգամավորներ պահանջով էին հանդես եկել՝ ստորագրությամբ խափանման միջոցը փոխելու, ինչը, սակայն չիրականացավ: Լիա Պողոսյանի խոսքով՝ իրենք լիահույս էին, որ հեղափոխությունից հետո տղաները ազատ […]

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն և նախարարության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին՝ ընդգծելով, որ իր` վարչապետ նշանակման օրը Վարդան Արամյանի և Ատոմ Ջանջուղազյանի կողմից իրեն ներկայացված պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և աշխատավարձերի ճիշտ ժամկետներում վճարման մասին տեղեկատվությունն ամենահաճելին […]

Վարչապետի տիկինը պարզաբանել է իր եղբոր պատգամավոր դառնալու մասին որոշումը

«Միևնույն է՝ դա պետական շենք է, և հրաժարվելուց այդ շենքը չի անհետանում, միևնույն է՝ այն պահպանելու խնդիրը կա: Իսկ ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին, դա նաև իշխանության սիմվոլիկաներից մեկն է Հայաստանում, ես դա համեմատում եմ Սպիտակ տան հետ, դրանք պետք է տարիներ հետո դառնան պատմության մաս»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ […]

ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան. ՀՀգլխավոր դատախազ

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանն ընդգծեց, որ վերջին տարիներին բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպանատներ, ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպություններ իրականացրել են մոնիթորինգ և իրենց մինչև այսօր հայտնի չէ փաստ, որ միջազգային որևէ կառույցի կամ գործընկեր որևէ պետության կողմից Հայաստանում որևէ մեկը ճանաչված […]

Մեր թերթը կքննադատի բոլորին, այդ թվում վարչապետին, եթե հիմք լինի. Նիկոլ Փաշինյանի կին

«Այն մեկ շաբաթվա ընթացքում, որ իմ ամուսինը վարչապետ է, ես հասկացա, որ չկա օրենսդրական պահանջ, բայց կա հասարակական պահանջ, այնպես որ ես ի սկզբանե հույս ունենալով հրաժարվել դրա պահանջից, հասկացա, որ իրավունք չունեմ դրանից հրաժարվել»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինի՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ խոսելով առաջին […]

Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 7-ին, երբ երկրի Նախագահը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ: Նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի