17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ես ամեն օր, երբ ինձ պետք է, զանգահարում եմ Վարդան Հարությունյանին. ՊԵԿ նախագահ

«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղյակ չէ, թե արդյոք ՊԵԿ նախկին  նախագահ Վարդան Հարությունյանը ԱԱԾ-ի կողմից հետապնդվում է, թե ոչ։ «Էդպիսի տեղկություն չունեմ։ Ինչքանով գիտեմ՝ երկրում չէ, բայց այդ եզրույթը՝ փախած է, փախած չէ, չէի օգտագործի», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անանյանն՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Հարությունյանը մեկնել է Իսպանիա՝ հետապնդումներից խուսափելու համար։

Նա ընդգծեց, որ ինքը ՊԵԿ աշխատակից է և ՊԵԿ նախկին աշախատակիցների գտնվելու մասին հարցերը իրեն չէ, որ պետք է ուղղել։

«Ես ամեն օր, երբ ինձ պետք է զանգահարում եմ Վարդան Հարությունյանին՝ ճշգրտելու ինչ-որ բան, որովհետև «handover» պրոցեսը պետք է շարունակվի։ Երբ զանգում եմ, ինքը հասանելի է»,- հավելեց Անանյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ