05 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Որոշ պաշտոնատար անձինք ուզում են աչոկ հավաքել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ բողոքարկել են ձերբակալությունները 3 պաշտպաններով: «Երեկ հանձնել ենք դատարանի գրասենյակ, այսօր ստացել ենք բողոքները վերադարձնելու մասին որոշումներ, և պատճառն այն է, որ մեզանից մեկը որոշել է հայրանունը նշել: Այսինքն՝ ստից պատճառով են վերադարձրել, որ սովորական դեպքում դա ուշադրության առարկա չէր դառնա: Նման վրիպակները շատ են […]

ՎԶԵԲ-ը պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ նոր կառավարության հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:   Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ բանկը մեր երկրի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն: «Մենք շահագրգռված ենք համագործակցության զարգացմամբ և նախանշված բոլոր ծրագրերի հաջողությամբ իրականացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ […]

Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը Նախիջևանի համար շատ մեծ վտանգ է պարունակում (Տեսանյութ). Արման Նավասարդյան

«Անկյան գլխի վրա առաջին տեղում դնել  ցեղասպանության ճանաչման  հարցը ճիշտ չէ, ես կփոխեի այդ քաղաքական վեկտորը: Հայաստանի արտաքին քաղաքականության  համար մեկ խնդիրը չպետք է դարձնել Եղեռնի ճանաչման հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Արման Նավասարդյանի կարծիքով դա անախրոնիզմ է և խանգարում է մյուս բոլոր խնդիրների լուծմանը: […]

«Դավիթ Համբարձումյանը շատ հանգիստ, համեստ, խելոք տղա է եղել, հիմա Ռեմբոյի արկածներից եք պատմում»

Ազգային ժողովի 8 պատգամավորի ստորագրությամբ երաշխավորագիրը՝ Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, փոխանցվել է փաստաբաններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը:   Ես Դավիթ Համբարձումյանին ճանաչում եմ ծնված ժամանակներից: Ես երևի միակ մարդ են այս քաղաքում, ով տարբեր պաշտոնների ժամանակ ապրել է գյուղում, ապրում է գյուղում: Դավիթ Համբարձումյանը շատ հանգիստ, […]

Նախարարներն այսուհետ գործուղման են մեկնելու էկոնոմ կարգով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ աշխատակազմի բյուջեն արդյունավետ չէր տնօրինվում: Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ աշխատակազմն իսկապես ուռճացված է եղել, անտրամաբանական ու ոչ արդարացված ծախսեր են եղել: «Խոսքը ծառայողական ավտոմեքենաների քանակության մասին է, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների մասին է: Այն, որ մեր կառավարությունը գործելու է ավելի էֆեկտիվ, դա միանշանակ է: Շուտով […]

Կենդանաբանական այգին՝ անվճար

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ այսօր՝ հունիսի 1-ին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի կլինի անվճար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Հիշեցնենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Մանուկների համար զվարճալի և ուսուցողական միջոցառումներն անցկացվում են այգու Հանրային տարածքում, որի մուտքն անվճար է: Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին զավարճացնում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի