21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Դու մտածում ես, թե Աստված թողել է քեզ

Մկրտության ժամանակ դու որդեգրվեցիր Աստծուն: Հիմա դու նրա զավակն ես: Բայց դու ցանկություններ ունես, որոնք երբ չեն կատարվում դու մտածում ես, թե Աստված թողել է քեզ: Իմ երեխաներն էլ շատ ցանկություններ ունեն, որոնք իրենք էլ չեն հասկանում, թե ինչքան վտանգավոր են իրենց համար: Ու երբ ես որպես հայր չեմ կատարում նրանց ցանկությունները, դա ոչ թե նրանից է, որ ես թողել եմ նրանց, այլ հակառակը՝ ես չեմ կատարում, որպեսզի իրենց պաշտպանեմ ավելի մեծ վտանից: Երբ դու քեզ տեսնես որպես Աստուծո սիրելի զավակ, դու ավելի կուզենաս մոտենալ իրեն, դու ավելի ջերմեռանդությամբ կխոսես քո Երկնավոր Հոր հետ աղոթքներիդ միջոցով: Դու չես ուզենա անել մի բան, որ կվնասի այս սուրբ հարաբերությանը: Ու սերը կշատանա: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ