17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ե՞րբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները

Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին: Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Եթե գործող կարգը պահպանվի, ապա նշանակում է, որ Էջմիածնում արտահերթ ընտրությունները կարող են նշանակվել հոկտեմբերի 21-ին»,- ասել է ԿԸՀ նախագահը: Ըստ Մուկուչյանի՝ ՏԻՄ օրենքի 21 հոդվածի համաձայն՝ լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու հիմք է նաեւ համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումը, որից հետո […]

Ոստիկանության հայտարարությունը

Կարևորելով ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` գործունեության ավելի քան յոթ տարի դադարից հետո, ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ, մեկնարկել են ՀՀ ոստիկանության պետին կից […]

Արմավիրում մեկնարկել է բողոքի ակցիա

Արդեն 3 օր է` Արմավիրում շարունակվում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները: Բողոքի ակցիաներն իրականացնող «Արմավիր նախաձեռնող խմբի» անդամ Ռազմիկ Սարգսյանը ասել է, որ նախորդ երկու օրերին քաղաքում իրազեկման երթեր են տեղի ունեցել, իսկ այսօր՝ ժամը 19:00-ին, քաղաքային հրապարակում հանրահավաք է անցկացվելու: «Իշխանափոխությունից հետո արդեն բավականին ժամանակ է անցել, բայց ինքը մինչև հիմա […]

Մանե Թանդիլյանը չէր եկել, ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պարտադիրին

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել եւ դրական եզրակացություն է տվել  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին:    Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց  լրամշակված օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի  հուլիսի 1-ից եւ ըստ այդմ,  1974 թվականից հետո ծնված քաղաքացիների վրա կտարածվի  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:  Փոփոխությունների համաձայն՝  նախկին 5 տոկոսի փոխարեն քաղաքացին կուտակային […]

Կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար

Երևանի կենդանաբանական այգին պատրաստակամություն է հայտնում աջակցել « Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում: Henaran.am-ին այս մասին տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից: Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և […]

Արցախի նախագահը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին  տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նամակում ասված է. «Հարգարժա՛ն Նիկոլ Վովայի, Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար: Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ եւ Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության […]

Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք

Չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս: ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկության ընթացքում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերվածի մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: «Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք ու պատժվելու է Աստծո ու Հայ Զինվորի թանկ գոյությունը իսկապես գնահատող յուրաքանչյուր հայի կողմից: Ասում են մի բան ասա, ի՞նչ […]

Ինձ ու վարչապետին ուզում են վնասազերծել

Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ իրեն կարող են փորձել վնասազերծել:               «Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում, կարծում եմ՝ […]

Առաջնագծում փոքր-ինչ լարվածություն կա

«Առաջնագծում փոքր-ինչ լարվածություն կա, բայց վերահսկելի է», – այսօր ԱԺ-ում խոսելով առաջնագծի մասին՝ ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա ասաց.  «Իրենց մասով կա որոշակի տեղաշարժ, բայց ոչ մեր դիրքերի կամ մեր տարածքների հաշվին: Մեր զինված ուժերը միանշանակ պատրաստ են դիմակայել»: Բալայանն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ն փոխել է իր քաղաքականությունը. «Շփման գծում տեղի ունեցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված