25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը կորցնում է դեմքը. ո՞ւր է նայում Մշակույթի նախարարությունը

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը  կորցնում է  դեմքը։  Արվեստի քննադատ  Ռուբեն Արեւշատյանը   պնդում է, որ շենքի ճակատային հատվածում  իրականացվող   շինարական աշխատանքները շենքը  ձևափոխում են։ «Ռոսիա» կինոթատրոնը միակը չէ, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո նոր  սեփանականատերեր ունեցավ ։

«Բազմաթիվ շենքեր մեր աչքի առաջ քայքայվեցին։ Սեփականատերերը չգիտեին, թե ինչ արժեք է նրանց ձեռքում»,- ասում է նա։

Ըստ արվեստաբանի՝ մշակութային կենտրոնների վերացումը դառը հետևանքներ թողեց  և առաջին հարվածը ստացան գյուղերը, քանի որ  մշակությաին կյանքը գրեթե վերացավ, որը եւս մի պատճառ դարձավ արտագաղթի։

«Ռոսիա» կինոթատրոնի, ինչպես նաև բազմաթիվ այլ խորհրդային շրջանի հայկական մոդեռնիզմի նշանակալից շենքերի ճակատագիրը գտնվում է առկախված վիճակում, քանի որ չունեն  հուշարձանի կարգավիճակ և պաշտպանված չեն որպես պատմամշակութային ժառանգություն։

Ռուբեն Արևշատյանը եւ մի խումբ արվեստագետներ արդեն ահազանգել են նորանշանակ  մշակույթի նախարարին։

Մինչ  Մշակույթի նախարարությունը կզբաղվի,  շենքի ճակատային հատվածում շինարարությունը  շարունակվում է։ Թեեւ շենքը այլ նպատակով է  օգտագործվում, երեւանցիները  դեռ  հիշում են, որ  նոր ֆիլմերի պրեմիերաները միշտ կազմակերպվում էին  «Ռոսիայում»։

Հիշեցնենք,  խորհրդային շրջանի մոդեռնիստական  կառույցներից մեկը՝  «Ռոսիա» կինոթատրոնը  կառուցվել է  1974 թվականին։  Կառույցի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ