13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ինքնահաստատվում են

Պատմաբան Ավագ Հարությունյանի կարծիքով՝ կարելի է  համեմատականներ անցկացնել  կաթողիկոսի հրաժարականի պահանջի և Հայաստանի խորհրդայնացման միջև:

«Քսանական թվականներին, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, մի շարք հոգևորականներ դարձան թունդ աթեիստներ, սկսվեց անաստվածների շարժումը, հոգևորականները հրաժարվեցին կոչումներից՝ նախընտրելով ընկեր դիմելաձևը, հիմա Հայր Կորյունը նույնն է ցանկանում անել»,-ասաց նա::

Նրա խոսքով՝ տասնյակ ցուցարարները չեն կարող ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջել: «Եկեղեցին ամբողջ ժողովրդինն է»,-ընդգծեց պատմաբանը::

Հարությունյանը  կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիաները ինքնահաստատվելու միջոց է դիտարկում. «Կան մարդիկ, որոնք տառապում են անբավարարության բարդույթով, որոնք ցանկանում են մի կերպ ինքնադրսևորվել, սա նաև հրահրվում է օտար ուժերի կողմից»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ