06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մինչեւ ԸՕ փոփոխությունները արտահերթ ընտրությունների մասին չենք կարող խոսել. Շարմազանով

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ թե  ԸՕ-ի փոփոխության , թե արտահերթ ընտրությունների անցկացման հարցում Հանրապետականը պատրաստ է բանակցությունների եւ այդ մասին հայտարարել է, բայց նրա խոսքով, մինչեւ  արտահերթ  ընտրությունների մասին խոսելը,  նախ ԸՕ-ը պետք է բարեփոխել: Երկու գործընթացները, Շարմազանովի խոսքով, թեեւ փոխկապակցված են , բայց […]

Մայքլ Ջեկսոնի պարերը մահացու վտանգավոր են

Նեյրովիրաբույժներն ու Մայքլ Ջեկսոնի ֆանատները նախազգուշացրել են փոփ երաժշտության ֆանատներին, որ «արքայի» շարժման պատճենումը կարող է հանգեցնել ծանր վնասվածքների, որոնցից շատերը գործնականում հնարավոր չի լինի շտկել: Ըստ life.ru-ի, հնդիկ նեյրովիրաբույժները, ովքեր հետազոտել են MJ-ի խորեոգրաֆիան՝ օրգանների ու մարմնի մասերի վրա ծանրաբեռնվածության տեսանկյունից, եկել են եզրակացության, որ Smooth Criminal երգի մեջ պարերի շարժումները, որոնք կատարվել են […]

Ով գալիս էր ՀՀԿ-ից վերցնելու իր պաշտոնը, հանգիստ կյանքը, շփոթվել է

«Սա քաղաքական գործընթաց է, որը հատուկ է ոչ միայն Հայաստանին , այլեւ այլ երկրներին: Երբ տեղի են ունենում  վերադասավորումներ, տարբեր քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ իրենց պահում են տարբեր կերպ եւ պետք չէ զարմանալ, որ կլինեն մարդիկ, ովքեր կլքեն մեր խմբակցությունը: Դա իրենց իրավունքն է», – Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով  Հանրապետական խմբակցությունից գործարար պատգամավորների հեռանալու փաստին, […]

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Արցախի Հանրապետության պետական նախարար է նշանակվել Գրիգորի Մարտիրոսյանն՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։  Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը:

Քիմ Քարդաշյանը փորձել է խաբել դստերը (Տեսանյութ)

Վիզաժիստ Քանդի Ջոնսոնը YouTube-ում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Քիմ Քարդաշյանը դիմահարդարման օգնությամբ դարձել է դիսնեյյան արքայադուստր եւ փորձում է իր չորս տարեկան դստերը՝ Նորթին, համոզել, որ նրա հետ Facetime-ով խոսում է ոչ թե մայրը, այլ արքայադուստր Ժասմինը: «Սա արքայադուստր Ժասմինն է»,- դստերն ասում է 37-ամյա Քարդաշյանը: «Դու իրականում Քիմն ես»,-պատասխանում է Նորթը: «Ոչ, դա […]

Բակո Սահակյանը նոր ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ է նշանակել

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:  Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:  Նախագահի մեկ այլ հրամանագրով Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի […]

Կատուն փոխարինել է նորածին լուսանի մորը

Պրիմորիեում Մոնիկա անունով կատուն կերակրել եւ դաստիարակում է լուսանի ձագին, որին մայրը՝ Արիշա անունով եվրոպական լուսանը, առողջության հետ կապված խնդիրների պատճառով չի կարող խնամել։ Կենդանաբանական այգու ղեկավարությունը ճշտում է, որ, չնայած մայր լուսանի առողջության բարելավմանը, իրենք չեն ցանկանում ռիսկի դիմել եւ փոքրիկին տալ նրան, քանի որ հայտնի չէ, թե նա ինչպես կվերաբերվի ձագին: Փոքրիկ լուսանի […]

Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում բողոքի ակցիա է

Այսօր  18։30-ից Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում՝ կաթողիկոսի երևանյան նստավայրի դիմաց բողոքի ակցիա  է  հրավիրվել։ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները պահանջում են Գարեգին  Բ կաթողիկոսի հրաժարականը, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։  Շարժման առաջնորդ հոգևորականները կոչ են անում երիտասարդներին միանալ շարժմանը: Ի դեպ, ակցիայի մասնակիցները հրաժարվել են պատասխանել Henaran.am-ի […]

ՀՀԿ-ն կորցնում է կայուն մեծամասնությունը. երբ կհեռանա ԱԺ նախագահությունը

Խորհրդարանում կայուն մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը գործարար պատգամավորների հեռանալուց հետո, թեեւ պահպանում է մեծամասնությունը, բայց կորցնում է կայուն մեծամասնությունը: 105 պատգամավորից բաղկացած խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար 58 պատգամավոր է հարկավոր, ՀՀԿ խմբակցության կազմում այժմ 52 պատգամավոր է մնացել:  Henaran.am– ի հետ զրույցում, անդրադառնալով կայուն մեծամասնության խնդրին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ստեղծված իրավիճակում […]

Չար զրույցները ապականում են

Երբ հանդիպես մարդու, ով վիճաբանել սիրելով, քո հետ մարտի է բռնվում հակառակ ճշմարտության, ապա դադարեցնելով վիճաբանությունը, խույս տուր նրանից՝ մտքով քարացածից: Քանզի ինչպես որ աղտեղի ջուրը միանգամայն անպիտան է դարձնում լավագույն գինիները, այնպես էլ չար զրույցները կյանքով ու բարքով առաքինի մարդկանց են ապականում: ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի