24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հնարավոր է՝ ցանկություն չկա մի ավտոբուս էկիպաժ ներկայացնող ուժի հետ բանավիճել. Դավիթ Հարությունյան

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով խորհրդարանական հանձնաժողովում այսօր Ելք-ի առաջարկներն էին քննարկվում: Դրանք ներկայացրեց պատգամավոր Լենա Նազարյանը: Ի թիվս այլ փոփոխությունների, Ելքն առաջարկում է  նվազեցնել անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար՝ 1 տոկոսով, այսինքն, 5 տոկոսից շեմն իջեցնել 4 տոկոսի եւ դաշինքների համար 7 տոկոսից ՝ 6 տոկոսի: :

Մյուս առաջարկով Ելքը ցանկանում է քարոզարշավի ընթացքում   Հանրային հեռուստառադիոընկերության եթերով պարտադիր դարձնել քաղաքական ուժերի միջեւ բանավեճները: Այս առաջարկը երկար քննարկման տեղիք տվեց:  Մասնավորապես, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ կարող են լինել իրավիճակենր, երբ հնարավոր չի լինի պարտադիրությունն ապահովել, այսինքն՝ այս կամ այն քաղաքական ուժն ուղղակի չի ներկայանա բանավեճին: «Եթե չեք կարողանում ապահովել ներկայանալու պարտադիրությունը, պարտադիրությունը դառնում է անիմաստ»,-ասաց նա:

Բացի այս Դավիթ Հարությունյանը նշեց, որ քաղաքական վերաբերմունք ցուցադրելու համար քաղաքական ուժերը հաճախ այս կամ այն ուժի լիդերի  կամ առաջին դեմքերի հետ բանավեճի են ուղարկում 15-րդական մեկին, ինչը ըստ նրա՝ անարդյունավետ է դարձնում քաղաքական բանավեճի ինստիտուտը: «Սկզբից քաղաքական ուժերը կորոշեն բանավիճել: Եվ բացի այդ, ծանրաքաշերը նույնը չեն, և շատ հնարավոր է՝ ցանկություն չկա՝ մի ավտոբուս էկիպաժը ներկայացնող ուժի հետ բանավիճելու»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Հանրապետականներն առաջարկեցին խթանել բանավեճի մշակույթը, բայց հակառակ կողմից սկսել,  նախ քաղաքական ուժերի միջեւ պայմանավորվածության հասնել եւ միայն այդ դեպքում Հանրային հեռուստառաադիոընկերությանը պարտավորեցնել բանավեճ կազմակերպել եւ եթեր տրամադրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ