13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ժողովուրդը հենց հիմա պատրաստ է փող վերցնել, այնպես որ՝ շատ բան չի փոխվել

«Քաղաքականության, քաղաքական կուսակցությունների նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն ամենևին չի փոխվել»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նա պատմեց, որ օրեր առաջ փողոցում իրեն մի քաղաքացի է մոտեցել ու հարցրել՝ «մեր վերջն ի՞նչ է լինելու»:
«Ես պատասխանեցի՝ մեզնից է կախված, եթե մենք փող չվերցնենք ընտրություններին, ամեն ինչ լավ կլինի։ Ասաց՝ «բայց ո՞նց չվերցնենք, եթե տալիս են»։ Այսինքն՝ ժողովուրդը հենց հիմա պատրաստ է փող վերցնել, այնպես որ՝ շատ բան չի փոխվել։ Մինչև մենք հասարակությանն այս դեգրադացիայից չհանենք, չկրթենք, չփոխենք, չհասցնենք այն մակարդակին, որը կար ժամանակին, մենք չենք ունենալու ոչինչ։ Հասարակությունն ինքը դեգրադացնելու է անգամ ամենաազնիվ ու ճիշտ քաղաքական ուժին»։

Քաղտեխնոլոգն ասաց, որ ինքը հավատում է նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ փորձելու են ամեն ինչ անել, որ ընտրակաշառք չբաժանվի. «Բայց այն ֆեոդալական վիճակը, որ ստեղծվել էր մարզերում, այդքան հեշտ չի լինելու մի քանի ամսում այդ մարդկանց մեջ այդ հոգեբանությունը փոխել։ Իրենք նայելու են իրենց ֆեոդալին ու փող են ուզելու»։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ