13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տիկին Նազարյան, գործընկերային կլիներ քննարկել. Վիգեն Սարգսյանի դիտողությունը

Այսօր ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում փոքրիկ խնդիր առաջացավ։ Բանն այն է, որ քննարկմանը ներկայացել էին Թրանսփարենսի ինտերնեշնլ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, ինչի մասին ԱԺ 4 խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից միայն Ելք-ի պատգամավոր Լենա Նազարյանն էր տեղյակ։ 

Մյուս խմբակցությունների պատգամավորները սա դիտարկեցին որպես ոչ գործընկերային քայլ։ «Տիկին Նազարյան, գործընկերային կլիներ քննարկել», – նշեց ՀՀԿ -ական Վիգեն Սարգսյանը։ Լենա Նազարյանն էլ հայտարարեց, թե ՀԿ ներկայացուցիչները դիմել են իրեն, ԱԺ քարտուղարությունը ապահովել է նրանց մուտքը, իսկ ինքն ակնկալել է, որ նիստը վարող Նաիրա Զոհրաբյանը նրանց մասնակցության հարցը քննարկման կդնի։ Քանի որ կազմակերպության անդամներն արդեն ներկա էին քննարկմանը, դուրս չհրավիրվեցին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ