06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Միակ բանը, որ արել եք, ավերել եք ամեն ինչ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նիարա Զոհրաբյանը կառավարության վերաբերյալ ելույթն սկսեց այսպես. ««Հանրապետական» մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում: Թիվ` աղքատության նվազման, տնտեսական աճի, գործազրկության նվազման, ներդրումների աճի և մի շարք այլ թվեր: Ուստի, ես որոշեցի թերթել վերջին տարիների ՀՀԿ-ական կառավարությունների «խալաստոյ» կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,- ասաց պատգամավորը: Նա տարբեր տարիների […]

Եկեղեցին իր ֆունկցիան չի կատարել մինչ օրս. Ռուբեն Մեհրաբյան

«Մենք պետք է ընդունենք, որ եկեղեցին շատ մեծ դեր ունի մեր հանրային կյանքում, բայց չենք կարող չփաստել նաև, որ հասարակությունը ևս ազդում է եկեղեցու վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Վերջին օրերի բողոքի ակցիային անդրադառնալով քաղաքագետն ասաց, որ բողոքի ակցիան արդարացված է, բայց դրա հետ մեկտեղ չցանկացավ կանխատեսումներ անել հետագա զարգացումների հետ […]

Որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում ես. Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ դառնալուց

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հերքում է այն լուրերը, թե ցանակնում է ԵԿՄ նախագահ դառնալ: «Որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում ես»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:  Հիշեցնենք, որ մամուլում լուրեր շրջանառավեցին, որ Սասուն Միքայելյանը լինելու է ԵԿՄ նախագահ:       

Սա ծրագիր է, թե՞ զրույց սուրճի սեղանի շուրջ. Շարմազանովը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, սիրելի հայրենակիցներ Այսօր ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը, կրկնում եմ` քննարկման առարկան կառավարության ծրագիրն է, այլ ոչ թե նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը: Հստակեցնենք. սա ՀՀ կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք` սահմանադրական բոլոր լիազորություններով: Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած […]

3 ուժերն էլ պատասխանատո՞ւ են կառավարության ծրագրի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց, թե քաղաքական 3 ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը»  հավասար կերպով կիսո՞ւմ են պատասխանատվությունը կառավարության ծրագրի նկատմամբ, թե՞ ոչ: «Կարծում եմ՝ կառավարության գործունեության համար և Հայաստանում առաջիկա քաղաքական գործընթացների ողջ պատասխանատվությունը կրում է այն թիմը, որը կազմակերպել ու իրականացրել է  ոչ բռնի, թավշjա հեղափոխություն: Պատասխանատվություն ունենք նաև […]

Ե՞րբ կբարձրացվեն աշխատավարձերն ու թոշակները

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց, թե երբ են բարձրացվելու թոշակներն ու աշխատավարձերը: Վարչապետն ասաց, որ դա արվելու է ստվերի կրճատման, օրինականության ապահովման եղանակով: «Հայաստանում գործարարներն ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Հույս ունենք, որ մյուս տարվա պետական բյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների ու աշխատավարձերի ավելացում»,- նշեց վարչապետ Փաշինյանը: Հարցին, թե մեղավորները ե՞րբ […]

Առաջիկայում մենք կունենանք Սյունիքի նոր մարզպետ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Սյունիքի մարզը առաջիկայում նոր մարզպետ կունենա: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Դիտարկմանը` Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ հրաժարական չի տալու, վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ առաջիկայում մենք կունենանք Սյունիքի նոր մարզպետ»։ Նշենք, որ Սյունիքի մարզպետը հիմա Վահե Հակոբյանն է:

Ինձ խնդրեցին, ասացին, որ իր վիճակը ծայրահեղ ծանր է. Միքայելյանը՝ Նորատուսցի Ալիկից (տեսանյութ)

«Ես Ալիկ Բանդուրյանին (Նորատուսցի Ալիկ-հեղ.) ընդհանրապես չեմ ճանաչում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա նշեց, որ ընդամենը միջնորդագիր է ստորագրել, որովհետև իրեն խնդրել են: «Ինձ խնդրեցին, ասացին, որ իր վիճակը ծայրահեղ ծանր է: Ընդամենը ստորագրել եմ՝ հիվանդության հետ կապված, բայց եթե իմանայի՝ հանրության մեջ նման հնչեղություն կստանար, չէի անի»,- ասաց պատգամավորը: […]

Ինչի դուք մտածո՞ւմ եք, որևէ մեկը կարող է հակադարձ քայլ անել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում ՀՀԿ-ականների տեսակետը, թե կառավարության ծրագիրը բարեմաղթանքների ու ցանկությունների ծրագիր է: «Նշված է շատ կոնկրետ ժամանակահատված՝ 1 տարվա ընթացքում արտահերթ ընտրությունները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հեվելելով, որ մարդկանց կենսամակարդակը կլավանա: Նա նաև հայտարարեց, որ քաղաքական ռեպրեսիաներ չկան: Հարցին, թե չի անհանգստանում, որ գործարարները հարկային դաշտ մտնելուց հետո կարող […]

Փաշինյանը ամրագրում է ղարաբաղյան կարգավորման իր տեսլականը

Ես չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ. Փաշինյան ԱԺ-ում կառավրության ծրգրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում չի կարող իրեն Արցախը ներկայացնելու իրավունք վերապահել: «Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը՝ Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից: Նրանք կարող են ունենալ կամ իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի