28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու հազար հոգի մնալու է անգործ, մենք էլ չենք ուզում արտագաղթել. գյուղացիները բողոքում են

Այսօր կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ ահազանգեցին, որ իրենց անասունների միսը չի վաճառում, քանի որ  քսան տոկոս ավելացրած արժեքի հարկի պատճառով սուպերմարկետներն իրենցից միս չեն գնում: «Մեր անասունները մնացել են գոմերում, չեն վաճառվում: Յոթ ամիս այդ անասունին պահել ենք, դարձրել ենք մորթելու և արդեն  պետք  է շուկա հանենք, հարկեր են դրվել, դրսից միս են բերում, և մեր անասունը չի վաճառվում»,-ասաց գյուղացիներից մեկը:

Բողոքողներից մեկը պարզաբանեց, որ մինչ հեղափոխությունն ավելացրած հարկը սուպերմարկետները մուծում էին երկու տոկոս, հիմա` քսան տոկոս, և սուպերմարկետները ցանկանում են, որ դա գյուղացին վճարի. «Բացի այդ էլ, մսի ավելցուկ կա, դրա պատճառն էլ այն է, որ դրսից անարգել միս են բերում»:

Գյուղացիները նշեցին, որ նախկինում մսի կիլոգրամը վաճառվում էր 2800 դրամով, հիմա՝ 2500-2400 դրամով: «էլի համաձայն ենք, մենակ թե այդ անասունը վաճառվի: Սուպերմարկետներն ասում են, որ մենք պետք է քսան տոկոս հարկ տանք, մեր ծախսերը հանենք և մոտավորապես հազար դրամ ավել ծախենք միսը, որ կարողանանք տեղավորվել, իսկ  3550-ով միսը չի ծախվի: Ստիպված սուպերմարկետները դրսից միս են ներմուծում, որ դատարկ չմնա տեղը»,-ասաց մսավաճառներից մեկը:

Ջերմուկ քաղաքից Արթուր Համբարձումյանը նշեց, որ ոչ մեկը չի ուզում, որ ժողովուրդը թանկ գնով միս գնի: «Պահանջում ենք, որ կառավարությունը սուպերմարկետների տերերին կանչի, խոսի, և առաջվա նման նրանք մեզնից միս գնեն»,-ասաց նա և նշեց, որ արդեն ամսից ավելի է, որ ինքն այլևս սուպերմարկետներին միս չի բերում, և վտանգ են տեսնում, որ մսավաճառների կրճատում կարող է լինել:

«Երկու հազար հոգի մնալու է անգործ, մենք էլ չենք ուզում արտագաղթենք, քանի որ մեծ հույսեր ունենք, որ լավ է լինելու»,-ասաց նա:

Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ Եսայի Հակոբյանը նշեց, որ իր անասունի միսը  ստիպված համագյուղացիներին է վաճառել, որ վարկերը փակի: «Անցած տարի խոտի գինն էլ թանկ է եղել երաշտի պատճառով, այսօրվա դրությամբ ամեն անասունի մեջ 50-70 հազար դրամ կորուստ ենք ունենում»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ