29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչպե՞ս հանդիպել Աստծուն

Մշտապե՜ս աղոթեք: Հարատև աղոթքի մեջ լինել նշանակում է գիտակից լինել Իմ Ներկայությանը: Գիտակից լինել Իմ Ներկայությանը` նշանակում է արթուն լինել: Արթուն լինել նշանակում է լինել լույսի մեջ և ողջամիտ: Ձեր տունը ձեր հոգին է, ուրեմն հո՜գ տարեք այն մասին, որ լույսը ձեր ներսում խավարի չվերածվի: Թույլ մի՜ տվեք, որ Գայթակղիչը ձեզ քնած գտնի: Դուք Իմ […]

Նրա գաղտնիքը համբերությունն է

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարն արված է ծառերի ֆոնին: Իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից հաղորդավարուհին խոսելով բնության օրենքի մասին՝ կատարել է հետեւյալ գրառումը. «Ընդունեք բնության օրենքը, նրա գաղտնիքը՝ համբերությունն է»:

Կրեմլի մեսիջը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնությունը  կանի իրենից կախված ամեն բան՝ կառուցողական ներդրում ունենալու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Ես ձեզ կարող եմ հստակ ասել, որ առաջին հերթին՝ Ռուսաստանն ամբողջությամբ հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցի իր դերին: Երկրորդ հերթին՝ կանի իրենից կախված ամեն բան առկա ճգնաժամի կարգավորման […]

Անբարեկիրթ ցիրկ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտահերթ և արտակարգ նիստ է հրավիրել Հայաստանի Հանրապետության իշխանությունների բարեկրթությունը չարաշահելու դեպքերը քննելու նպատակով… …հիշեցնենք, որ «Ամենաբարեկիրթ իշխանություն» մրցանակը 2017 թվականին շնորհվել էր թիվ ութ մանկապարտեզի տնօրինությանը, իսկ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մրցանակը շնորհել է Հայաստանի իշխանություններին… ․․․ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վաղը հայտնել է, որ […]

Բաց նամակ Փաշինյանին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները բաց նամակով են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք նամակն ստորև. «Մեծարգո պարոն Վարչապետ Սույն թվականի հունիսի 19-ին, ժամը 18-ին, ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է Ձեր որոշմամբ հաստատված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Ապա միայն սոցիալական կայքերից (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից) է հայտնի դարձել, […]

Երգչուհի Ռիհանայի «շոկային» խոստովանությունը

Համացանցում լուսանկարներ են հայնվել որտեղ Ռիհանան բարից դուրս է գալիս՝ բաժակը ձեռքին և հետ չի վերադառնում՝ գրում է telegraf.com.ua-ը:  «Դուք երբևէ գոնե թույլտվություն հարցրե՞լ եք իրենց բաժակով բարից դուրս գալու մասին»,- հարցրել է հաղորդավարը: Երգչուհին կատակով է արձագանքել հարցին: «Այ, այս մեկը ես վերադարձրել եմ»՝ թերթելով լուսանկարները՝ ասել է նա: Լուսանկարներից մեկում նույնիսկ երևում է, […]

Ներիր մեզ` մեր անգիտակից անցյալի համար

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ներիր մեզ` մեր անգիտակից անցյալի համար, Օրհնիր մեր ապագան, որ անհայտ է մեզ և առաջնորդիր մեզ ներկայում, որպեսզի Քո խոսքով ապրենք ու հնարավորինս քիչ սայթաքենք: Գոհություն ենք հայտնում Քեզ նաև այս օրվա համար, որը խաղաղությամբ անցկացնենք:

Սեյրան Օհանյանին հարցաքննեցին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով: Այս մասին «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ինքը՝ Օհանյանը: «Ազատության» հարցին՝ ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ – «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»:  

Մկները մեկ միլիոնի թղթադրամ են կրծել բանկոմատում

Հնդկաստանում մկները բանկոմատում 1 միլիոն 238 հազար ռուփիի չափով թղթադրամ են կրծել։ Այս մասին հաղորդում է India Today պարբերականը։ Ըստ պարբերականի տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել հնդկական Տինսուկիա քաղաքում։ Բանկոմատը պատկանել է Հնդկաստանի պետական բանկին։ Ընդհանուր առմամբ բանկոմատում 2 միլիոն 948 հազար ռուփի է եղել։ Լուսանկարներում պարզ երևում է, որ փողերի մեծ մասից միայն մանր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի