29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եգիպտոսի փարավոնների մեծ մասը տառապել է այս հիվանդություններով

Փարավոնները և Հին Եգիպտոսի «իշխանության» այլ ներկայացուցիչներ տառապում էին աթերոսկլերոզով և սրտի անբավարարության հետ կապված այլ հիվանդություններով: Նման եզրակացության են եկել գիտնականները, որոնք եգիպտական մումիաների հետազոտություններ են իրականացրել: Այս մասին գրում է Science կայքը:

Գիտնականների խումբը, Ադել Ալլամի (Adel Allam) գլխավորությամբ, համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հետազոտել են 52 եգիպտական մումիաներ: 44 մումիայի սիրտանոթային հյուսվածքները պահպանվել էին, և նրանց 45%-ի մոտ հայտնաբերվել են սիրտանոթային հիվանդության արտահայտված ախտանշաններ: Հետզոտության հիմքում ընկած են նաև նախկին փորձերի արդյունքները:

«Մենք զարմացած էինք, թե աթերոսկլերոզի ի՜նչ ախտանշաններ հայտնաբերեցինք եգիպտական մումիաներում, որոնք մահացել էին վաղ տարիքում»,- ասել է խմբի անդամ, ռենտգենոլոգ Ջեյմս Սազերլենդը: Նրա խոսքերով, Հին Եգիպտոսում մահվան միջին տարիքը եղել է 40-ը:

Այսօրվա իրականություն է այն փաստը, որ սիրտանոթային հիվանդությունները հետևանք են ծխելու, ավելորդ քաշի, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության: Հետևություն անելով հիերոգլիֆներում զետեղված տեղեկությունից` կարելի է ասել, որ հին եգիպտացիները ակտիվ կյանք են ունեցել, չեն ծխել և շատ են շարժվել: Ուստի հնարավոր է, որ գոյություն ունի ևս մեկ՝ անհայտ հանգամանք, որի արդյունքում առաջանում են սիրտանոթային հիվանդություններ: Ըստ հետազոտության հեղինակների՝ դրա պատճառը կարող են լինել վարակիչ հիվանդությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ