Երկար քնեք` կյանքը երկարի
Ավստրիացի գիտնականները պարզել են, որ երկար ձմեռային քունը կաթնասունների համար ժամանակի զուր վատնում չէ: Քնի մեջ թաքնված է երկարակեցության և առողջության գաղտնիքը:
Վիեննայի անասնաբուժական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ այն կենդանիները, որոնք 15%-ով ավելի շատ են քնում, քան մյուս կենդանիները, ապրելու ժամանակն ավելի մեծ է լինում:
Ավելի լավ քունը տանում են փոքր կենդանիները, օրինակ` մկները, որոնք նման վիճակով անց են կացնում ավելի քան կես տարի: Քունը օգնում է գոյատևելուն ոչ միայն նրա համար, որ էներգիա է պահպանվում, այլև որ քնած կենդանիների մոտ քիչ է հավանականությունը, որ նրանք կուտվեն: