Ես ձեզ կոչ եմ անում՝ ամեն ճաշին խոսել Հայաստան վերադառնալու մասին. ՀՀ վարչապետ
Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Վարչապետին այստեղ դիմավորել են բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ջերմորեն ողջունել են ՀՀ կառավարության ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, դիմելով բելգիահայերին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ […]



































