Մեգան Մարքլին դժվար է թագավորական ընտանիքում. ո՞ր կանոններն են նրան հունից հանում
Երկու ամիս առաջ Մեգան Մարքլը պաշտոնապես դարձավ բրիտանական թագավորական ընտանիքի անդամը: Հարսանիքից հետո նա արդեն Սասեքսի դքսուհու կարգավիճակին է ընտելանում: Նայելով արքայազն Հարիի ընտրյալի ժպտացող դեմքին, թվում է, թե նրան հեշտ են տրվում նոր պարտականությունները, սակայն մոտ կանգնած աղբյուրները խորհուրդ են տալիս չհավատալ դրան:
«Թագավորական ընտանիքի որոշ կանոններ նրա համար անհասկանալի են: Օրինակ, նա չի կարողանում հասկանալ, թե ինչու Եղիսաբեթ II-ը խրախուսում է զգեստեր և շրջազգեստեր կրել և չի ողջունում իրենց զգեստապահարանում տաբատները:
Մեգանը հաճախ է հարցնում Հարիին, թե ինչու է այդպես: Որոշ բաներ հիասթափեցնում են նրան, բայց դրանք իր նոր կյանքի մի մասնիկն են, այդ պատճառով էլ ստիպված է համակերպվել այդ ամենի հետ»,- պատմել է մոտ կանգնած աղբյուրը: